OpenArmenia — Worldwide Armenian Forum: Գրիգոր Նարեկացի Մատյան Ողբերգության - OpenArmenia — Worldwide Armenian Forum

Перейти к содержимому

Close Open
Close Open
Страница 1 из 1
  • Вы не можете создать новую тему
  • Тема закрыта

Գրիգոր Նարեկացի Մատյան Ողբերգության Ծաղկաքաղ

#1 Пользователь оффлайн   cartesius 

  • von Erebuni
  • PipPipPipPipPip
  • Смотреть галерею
  • Группа: Members
  • Сообщений: 27 979
  • Дата рег: 28-Июль 04
  • Gender:Male

Отправлено 14 Ноябрь 2004 - 07:36

Ի Խորոց Սրտի Խոսք Աստծու Հետ

Սրտիս դառնահեծ հառաչանքների
Վայն ու ողբաձայն աղաղակները
Վերընծայում եմ քեզ, ո~վ գաղնատես.
Եվ իմ սասանված մտքի ճենճերող
Իղձերի պտուղն ու բերքը դրած
Անձս տոչորող թախծի կրակին՝
Կամքիս բուրվառով առաքում եմ քեզ:
Խակայն կնայես նրան, ո~վ գթա'ծ,
Ու կհոտոտես ավելի սիրով,
Քան պատարագն այն բոլորանվեր,
Որ մատուցվում էր ծխով թանձրաբարդ:
Ընդունիր հյուսվածքն իմ այս կարճառոտ ու սեղմ խոսքերի
Բարեհաճըրեն, ոչ թե բարկությամբ:
Բանական զոհիս մտքի խոհածուփ սենյակի խորքից
Սրտիս անձկությամբ ելած կամավոր այս նվերը թող,
Ողջակիզվելով պարարտակուտակ ճարպիս զորությամբ,
Բարձրանա ու քեզ հասնի անհապաղ:
Եվ աղերսախառն դատի մտնելս քեզ հետ, ո~վ հզո'ր,
Թող քեզ տաղտկալի չթվա հանկարծ,
Ինչպես ձեռքերի կարկառումն ի վեր
Ամբարշտացած Հակոբի ցեղի,
Որի դեմ բողոք գրեց Եսային
Կամ թե սաղմոսի առակորմ հիշված
Անիրավությունը Բաբելոնի,
Այլ ընդունելի թող լինի այն քեզ,
Ինչպես Սելովի խորանի անուշ խնկաբուրումը,
Դավթի նորակերտ խորանի՝ հանուն այն տպանակի,
Որն իր վերստին գերեդաձությամբ
Վերագտնումն է խորհրդանշում,
Ասես, նաև իմ կորուսյալ հոգու:

Всякая злость происходит от бессилия. Оскорбления — это доводы неправых.
Жан-Жак Руссо
0

#2 Пользователь оффлайн   cartesius 

  • von Erebuni
  • PipPipPipPipPip
  • Смотреть галерею
  • Группа: Members
  • Сообщений: 27 979
  • Дата рег: 28-Июль 04
  • Gender:Male

Отправлено 14 Ноябрь 2004 - 07:37

Հնչում է ահա ուժգնապես ձորում վրեժխնդրության՝
Ձայնը ահավոր քո դատաստանի,
Երկնելով իմ դեմ նորից մարտերի գրգիռ ու պոռթկում.
Այժմ իսկ զգում եմ արդեն անձիս մեջ
Տագնապախռով ալեկոծումներ ներհակ ուժերի,
Եվ չար ու բարի խորհուրդների ահա խմբված բազմությամբ,
Ապառազինված զենք ու սուսերով՝
Բախվում են իրար ոսողների պես,
Դարձնելով համակ ինձ մահվան գերի:

***

Եթե վշտերից լքված, հոգնաբեկ ՝ մեկը նվաղի,
Թող ամրապնդված հառնի վերստին
Հառաչանքների այս հարստարանով՝ հուսալով ի քեզ:
Եթե ամբարտակն ապահովության մեղքով խորտակվի,
Թող որ քարերով այս, շնորհաձիր
Աջովդ հարմարված, կառուցվի դարձյալ:
Եթե հանցանքի սուսերով հույսի լարը կտրվի,
Ամենակալիդ բարեհաճությամբ՝
Ամուր պատվաստմամբ՝ քող կցվի նորեն:
Եթե հոգեկան մահաբեր մի ցավ պաշարի մեկին,
Թող որ սրանով, աղոթելով քեզ,
Ստանա կյանքի հույս ու փրկություն:
Թե տագնապահար ու տարակուսված խոցոտվի մի սիրտ,
Սրանով փրկված՝ թող ապաքինվի ՝ մեծիդ քաղցրությամբ:
Թե անքավելի մեղանչումներից մեկը կործանված՝
Ընկղմված լինի խորքն անդունդների,
Թող որ այս կարթով դեպի լույս ելնի՝ քո աջակցությամբ:
Եթե թմրությամբ խաբեպատիր ու խավար գործերի
Մեկը թալկացած լինի կարեվեր,
Թող որ զորանա նորից քեզ համար,
Միակ զորավի'գ, ապավինած քեզ:
Եթե պահպանակն ապահովության լքի մի մարդու,
Թող որ սրանով հույս առնի դարձյալ քո հոգնածության:
Եթե սարսուռը դիվային ջերմի
Խռովի մեկին տենդով մոլեկան,
Թող որ սթափվի այս նույն նշանով՝
Երկրպագությամբ խոստովանելով խաչիդ խորհրդին:
Եթե մրրիկը անօրինության խորտակիչ հողմի
Աշխարհիս ծովում մարդու մարմնեղեն
Շինվածքն հարվածի ալեբախությամբ,
Թող որ խաղաղվի կրկին այս ղեկով՝ ուղղված դեպի քեզ:

***
Բարեզարդեցիր խոսելու ձիրքով,
Շունչ ներարկելով՝ փայլ տվեցին ինձ,
Մտքով ճոխացրին, աճեցրիր խելքով և իմաստությամբ,
Հանճարով օժտած՝ զատորոշեցին շնչավորներից,
Համադրեցին բանական ոգով,
Պճնեցիր գոյով անձնիշխանական:
Ծնեցիր հոր պես, հոգատար եղար դայակի նման
Եվ խնամեցիր որպես ստեղծող:
Ինձ՝ ամբարիշտիս տնկած գավթիդ մեջ,
Ոռոգեցիր քո կենսատու ջրով,
Ավազաններիդ ցողով մաքրեցիր,
Արմատացրիր վտակով կենաց,
Կերակրեցիր հացովդ երկնային
Համարձակորեն նայի դեպի քեզ,
Պարածածկեցիր քո փառքի լույսով,
Քեզ մոտեցրիր անմաքուր ձեռքիս մատներն հողանյութ,
Մահացու մոխրիս հարգեցիր որպես լույսի ճառագայթ,
Քո հորը հզոր,օրհնյալ,ահավոր,
Մարդասիրաբար հայր կնքեցիր և անարժան անձիս:
Չայրեցիր բերանս,լցված նանրությամբ,
Երբ ժառանգակից կոչեցի ինձ քեզ.
Թկշտամբեցիր,երբ հանդգնեցի քեզ կցորդվելու.
Թմթագրեցիր լույսը աչքերիս,
Երբ որ հայացքս քեզ էի հառել.
Մահապարտների հետ շղթայակապ չտարագրեցիր.
Թխորտակեցիր դաստակը բազկիս,
Երբ անմաքրապես քեզ էր կարկառվում.
Չկոտրատեցիր մատներս երբ ես
Շոշափում էի պատգամդ կենաց:
Նվիրման ժամին խավար չպատեց շուրջս,ահավո'ր.
Չփշրտեցիր շարքն ատամներիս
Քեզ ըմբոշխնելիս,անսահմանելի'.
Թնայեցիր ինձ բարկությամբ խոտոր,
Ինչպես վարվեցիր իսրայելի հետ,
Երբ խոտորնակի քեզ հետևեցի.
Խայտառակ չարիր հարսնարանիդ մեջ
Ինձ՝անարժանիս,քո պարերգության.
Ո'չ հանդերձներս գծուծ տեսնելով՝
Անօրինյալիս հանդիմանեցիր,
Ո'չ ձեռք ու ոտս ամուր կապկպած՝
Ի կուր խավարի՝ վռնդեցիր դուրս:

Всякая злость происходит от бессилия. Оскорбления — это доводы неправых.
Жан-Жак Руссо
0

#3 Пользователь оффлайн   cartesius 

  • von Erebuni
  • PipPipPipPipPip
  • Смотреть галерею
  • Группа: Members
  • Сообщений: 27 979
  • Дата рег: 28-Июль 04
  • Gender:Male

Отправлено 14 Ноябрь 2004 - 07:38

Լսի՝ր ինձ, Աստվա՝ծ,
Դու, որ աստված ես ամե՝ն մի մարմնի, ամե՝ն մի հոգու,
Ըստ դավանության աստվածնորհի,
Եվ երկայնամիտ ու բազումողորմ, ըստ սուրբ Հովնանի,
Շնո՝րհ արա ինձ, որ օրհնյալ կամքիդ բարեհաճությամբ
Ավարտի հասնի աղերսամատյանն
Այս ողբերգական, որ սկսել եմ:
Եվ մինչ այժմ ես, երբ ոտք եմ դրել այն ճանապարհին,
Որը տանում է դեպի պատրաստած օթևաններդ,
Արցունքներով եմ խոսքս սերմանում,
Երբ հասնի ժամը հնձի հավաքման,
Թող որ կատարյալ քավությամբ դառնամ զոհ ու բերկրալից՝
Ընտիր խրձերի երջանիկ բերքով:
Չտա՝ս ինձ սրտի անորդի արգանդ, Իարայելի պես,
Ոչ էլ աչքերի ցամաք ստինքներ, ո~վ ամենագո՝ւթ:
Լսի՝ր բանական աղաչավորիս, հզոր ողորմա՝ծ,
Նախքան երկնքին, երկունքը՝ երկրին,
Եվ սա՝ ցորենին, գինուն ու ձեթին,
Իսկ սրանք բոլորն Իսրայելին:
Երկնավորների աղերսն, ուղղված քեզ,
Թող որ ավելի ազդի իմ հոգուն,
Քան թե տարրերին ապականացու:
Դու ստեղծող ես,իսկ ես միայն կավ.
Տարակուսվածիս այս հեծեծագին
Աղերսանքների սկզբից հայտնի'ր կամքդ բարեգութ,
Որ կարողանամ զորանալ այստեղ,
Որպեսզի երբ որ երկինքը վերին իմ առաջ բացվի,
Չլինի հանկարծ,լույս վայելելուն անվարժ,անընտել,
Մի մոմի նմա հալվելով իսպառ ջնջեմ մեջտեղից:
Սիրտ տո'ւր զրկվածիս,ինչպես ասողն է գոչել աղոթքով,
Ուժ թալկացածիս և կյանք մաշվածիս խղճի խայթերից,
Ոչ թե անձկությամբ ու տառապանքով քեզ որոնելուց:
Ա'ռ ավանդն իմ այս աղաչանքների
Եվ ողորմության շնորհներդ տո'ւր,
Ընդունի'ր փոքր այս ՝ տկարիցս
Ըվ հզորիցդ՝ մեծը շնորհի'ր:
Զորավոր դարձրո'ւ խոսքերս զղջման՝
Ուղարկելով մեզ հոգի բարձունքից՝
Քո աստվածաշունչ այն պատգամներով,
Որ զետեղել եմ այս մատյանի մեջ:
Ճշմարտությամբ լուսավորելով
Առակով ասված խոսքը Եսայու,
Հաճի'ր, բարերա'ր, պարգևել մահվան արժանավորիս՝
Իմ անարձագայն պղնձի տեղակ՝ շնորհիդ ոսկին,
Անզարդ սևաթույր իմ երկաթի տեղ՝
Հրաշեկ պղինձը Լիբանանի,
Որ օրինակն է առաքինության:
Ինչու կարծրացնես սիրտը եղկելուս,անճառ, ահավո'ր,
Որ չթափանցի երկյուղդ այնտեղ:
Թող որ անվաստակ չմնամ փոքր այս աշխատանքից,
Ինչպես ջրազան սերմնացան՝ ամուլ, անբերրի հողի.
Թող չպատահի ինձ հանկարծ երկնել, սակայն չծնել,
Ողբալ՝ չարտասվել, խորհել՝ չհառաչել,
Ամպել՝ չանձրևել, գնալ՝ չհասնել,
Քեզ ձայն տալ, և դու ձայնս չլսես,
Պաղատել, սակայն անտեսված մնալ,
Կողկողել, սակայն դու չողորմես,
Աղաչել քեզ՝ բայց ոչինչ չշահել,
Զոհեր մատուցել, բայց չճենճերել,
Քեզ տեսնել, սակայն ձեռնունայն դուրս գալ:
Լսի'ր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ, ո~վ միայն հզո'ր.
Մեղքերով ապրած օրերիս չափով՝
Անվճար թողած պատժի տուգանքը
Ինձ՝ չարագործիս, նոր տանջանքներով վճարել մի' տուր:
Փրկի'ր ինձ, գթա'ծ, լսի'ր, ողորմա'ծ,
Մարդասեր եղի'ր իմ հանդեպ, ներո'ղ,
Խնայող եղի'ր, ո~վ երկայնամիտ,
Պաշտպանի'ր, ապավե'ն, բարերարի'ր, հզո'ր,
Ազատի'ր, ամենակա'լ, կյանք տո'ւր,նորոգո'ղ,
Վերականգնի'ր, ահավո'ր, լուսավորի'ր, երկնայի'ն,
Բժշկի'ր, հնարագե'տ, քավի'ր, անքնի'ն,
Պարգևատրի'ր, առատաձե'ռն, շնորհազարդի'ր, աննախա'նձ,
Հաշտվի'ր, անախտակի'ր,ընդունի'ր, անոխակալ,
Ջնջի'ր պարտքերս, ո~վ օրհնաբանյա'լ:
Երբ թշվառության պահին աչքերս սևեռած լինեմ
Ինձ սպառնացող զույգ վտանգներին,
Թող որ տեսնեմ քո փրկությունը, հո'ւյս ու խնամակա'լն
Եթե հայացքս դեպի վեր հառած՝
Դիտելու լինեմ ամենագրավ ուղին սոսկալի,
Թող խաղաղության հրեշտակդ ինձ պատահի սիրով,
Իսկ վերջին օրս, շունչս արձակելիս,
Ցույց տո'ւր երկնային երջանիկներից
Մի լուսաթռիչ ու մաքուր հոգի,
Որ հասնի ինձ մոտ սիրուդ պարգևով,
Նաև վախճանված արդարներից ինձ կարեկից հասցրո'ւ:
Հուսահատ օրս չարագործիր,
Քո անակնկալ բարին շնորհի'ր,
Ո~վ բարեբանյալ փրկիչ բոլորի,
Հիվանդ ոչխարիդ որպես ուղեկից
Թլինի որ տաս դժնդակ գազան:
Մեղքով մեռածիս պարգևի'ր, գթա'ծ, անապական կյանք
Ու կործանվիս ծանր պարտքերիս ծանր պարտքերից՝ փրկությունը քո:

Всякая злость происходит от бессилия. Оскорбления — это доводы неправых.
Жан-Жак Руссо
0

#4 Пользователь оффлайн   cartesius 

  • von Erebuni
  • PipPipPipPipPip
  • Смотреть галерею
  • Группа: Members
  • Сообщений: 27 979
  • Дата рег: 28-Июль 04
  • Gender:Male

Отправлено 14 Ноябрь 2004 - 07:39

Քեզնից ստացած արժանիքներս այս, բարիքները ողջ
Ու ներողամիտ համբերությունդ,
Օրնյա'լ, բարերա'ր և երկայնամի'տ,
Ես՝ մեղապարտս, փողարինեցի
Անթիվ անհամար ու բազմապիսի անօրինության,
Այլև մարմնական հոգևոր բոլոր ախտերով ծփուն՝
Երկնաքարշ հույզ ու մտորումների:
Եվ այսպես ահա, այդ բոլորի տեղ, Աստվա'ծ իմ և տե'ր,
Ես՝ խելակորույս հիմարամիտս,
Քեզ չարիքներով փոխհատուցեցի,
Ինչպես Մովսեսն է հանդիմանաբար ասել առակով:
Երախտիքներն ու բարիքները քո
Անմիտ ընթացքով վատնեցի իսպառ.
Բարձրյալիդ կողմից հոգատարությամբ
Ինձ վրա բարդած անճառ, լուսավոր շնորհները ողջ
Խելագարությամբ մրրիկով ցնդեցրի:
Թեպետ շատ անգամ հոգնածու ձեռքդ կարկառելով ինձ՝
Ուզեցիր ձգել դեպի քեզ, սակայն ես չցանկացա,
Իսրայելի պես, ըստ մարգարեի ամբաստանության:
Թեև խոստացա քեզ հաճո լինել,
Սակայն այդ ուխտը նույնպես դրժեցի
Նույն չարիքները նյութեցի դարձյալ,
Ծերադառնալով նախկին կենցաղիս:
Անդաստանները սրտիս հերկեցի
Միայն մեղքերի փշերի համար,
Որ որոմն այնտեղ արգասավորվի:
Ինձ են պատշաճում առակները ողջ
Աստվածարյալ սուրբ մարգարեների
Քանզի դու ինձնից հուսացիր խաղող,
Փոխարենը ես ընձուղեցի փուշ.
Խորթացած այգիս դառն ու անախորժ պտուղներ տվի:
Ապավինեցի անհաստատ հողմին,
Որով հարածուփ տատանումնրով
Այս ու այն կողմ եմ միշտ տարուբերվում:
Ըստ Հոբի խոսքի, գնացի անդարձ մի ճանապարհով
Հիմարի նման շենքս շինեցի ավազի վրա.
Խաբված՝ կարծեցի լայն արահետով
Կարող եմ հասնել անձկալի կյանքին.
Ինքս փակեցի ելքը ճամփեքիս.
Կամովին բացի վիհս կորստյան:
Իմ լսելիքի պատուհանները խցեցի ամուր
Որ կենդանարար խոսքդ չլսեմ:
Գոցեցի նայվածքն հոգուս աչքերի,
Որ չնկատեմ դեղս փրկության.
Վեր չցատկեցի մտքիս լքումից ու թմրությունից՝
Ի լուր պատգամիտ ահավոր փողի.
Մեծ դատաստանի հրափորձ օրվա
Գուժաբեր ձայնից չաչալրջացա.
Չարթնացա երբեք կորստի տանող մահաբեր քնից:
Հանգիստ չտվի հոգուդ՝ մարմեղեն տաղավարիս մեջ
Բանական շնչիս հետ չխառնեցի
Մասը՝ պարգևած քո շնորհների.
Ըստ առակողի, ինքս իմ ձեռքով կանչեցի կորուստ՝
Կենդանի հոգիս մատնելու մահվան:

***
Ի՝նչ շահ սրանից, կամ ինձ ի՝նչ օգուտ,
Ու աւձակելով այսպես շարունակ
Ողբ ու հեծություն՝ ինքս վհատվեմ
Ու դուրս չթափեմ խոսքիս խարանով
Մահացու վերքիս շարավն ամբարված
Կամ ՝անոթությունը, որ մթերված է սրտիս խորքերում,
Առաջ բերելով հոգեկան սաստիկ ցավատանջ խիթեր,
Նողկանք պատճառող մատնամխությամբ չփսխեմ իսպառ:

***
Ահա մտքերիս սևեռուն հայացքն ուղղած դեպի քեզ
Որպես թիրախի, անձն իմ անպիտան,
Խոսքիս քարերով, ինձպոս անընտել վայրի գազաանի,
Անողորմաբար պիտի քարկոծեմ:
Թեկուզ դրանով չարժանանամ իսկ արդար կոչվելու,
Բայց, իմաստունի խոսքի համաձայն,
Ինքնակամորեն, ինչպես մի ոսոխ,
Պիտի ոգորեմ ինքս իմ անձի դեմ:
Եվ բոլոր գաղտնի հույզ ու մտքերն իմ
Խոստովանելով՝ որպես կատարված չարագործություն
Պիտի անսքող հրապարակեմ,
Խպռեմ քո առաջ, Աստվա~ծ իմ և տե'ր:
Քանզի որքան շատ պարսավեմ ինքս ինձ,
Այնքան ավելի պիտ արժանանամ
Աննվազելի քո ողորմության,
Ստանալով իմ անթիվ մեծամեծ պարտքերի դիմաց՝
Առավել առատ շնորհները քո:
Որքան ավելի ճարակված լինեմ
Անբժշկելի, ծանր ու անամոք վերք ու խոցերո:
Դրա համեմատ այնքան առավել ու կրկնապատիկ՝
Բարձյալ բժշկիդ իմաստությունը ամենահնար
Ցուցադրվելով պիտի հռչակվի:

Всякая злость происходит от бессилия. Оскорбления — это доводы неправых.
Жан-Жак Руссо
0

#5 Пользователь оффлайн   cartesius 

  • von Erebuni
  • PipPipPipPipPip
  • Смотреть галерею
  • Группа: Members
  • Сообщений: 27 979
  • Дата рег: 28-Июль 04
  • Gender:Male

Отправлено 14 Ноябрь 2004 - 07:39

Ընդունի'ր սիրով, մեծազոր Աստվա'ծ,
Աղաչանքները դառնացած սրտիս.
Ամոթահարիս մոտեցի'ր մոծիդ բարեգթությամբ.
Փարատի'ր իսպառ,ամենապարգև',
Սխրությունն իմ այս նշանակելի.
Այս անտանելի ծանրությունները
Վերցրո'ւ, թոթափի'ր ինձնից, ողորմա'ծ.
Կտրի'ր մահացու սովորույթներն այս, ո~վ հնարագե'տ.
Ավարի' մատնիր, մշտապես հաղթող,
Հրապույրները մոլորապատիր.
Ցրի'ր, վերնայի'ն, գայթակղության մառախուղն անհետ.
Խափանի'ր, փրկի'չ, հարձակումները կորուստ նյութողի.
Ջնջի'ր, ծածակատե'ս, որոգայթներն այս նենգ ու պատրական.
Խոյացումներն այս՝ խռովարարի խորտակի'ր, հզո'ր:
Կնքի'ր անունովդ լուսանցույցն հարկիս.
Պարփակիր ձեռքովդ առաստաղն իմ տան.
Ցծի'ր քո արյամբ մուտք իմ սենյակի.
Սուրբ նշանը քո դրոշմի'ր ամուր
Մաղթողիս բոլոր ճամփեքի վրա:
Աջովդ ամրացրո'ւ խշտիս հանգստյան.
Մաքրի'ր անկողնուս ծածկարանն իսպառ վարմ ու թակարդից:
Կամքովդ պահպանի'ր հոգիս տառապյալ.
Ըւ մարմնիս շունչը, քեզնից շնորհված, անարատ պահի'ր.
Շրջանակի'ր ինձ ամուր ՝ երկնային զորքիդ պազմությամբ՝
Որպես դիմամարտ դևերի գնդին:
Սուրբ աստվածածնիդ և ընտրյալների բարեխոսությամբ՝
Շնորհի'ր նիրհիս այս մահահանգույն՝
Խորին գիշերում բերկրյալի հանգիստ:
Ամփոփի'ր մտքիս և զգայության
Տեսանելիքի պատուհանները, պարուրի'ր այնպես,
Որ մնան նրանք անսասանելի, խաղաղ, աներկյուղ՝
Ամեն մրրկահույզ ալեբախումից,
Առօրյա նանիր հոգսերից բոլոր,
Անրջական սին երազանքներից,
Այս ցնորքներից խենթ ու խոլական,
Եվ հիշատակով հույսիդ պահպանվեն անվթար, անեղծ:
Որպեսզի կրկին, երբ որ սթափվեմ այս ծանր քնից,
Լիովին զգաստ ու հոգենորոգ
Մի զվարթությամբ կանգնած քո առաջ՝
Մաղթանքներն իմ այս, հավատքիս բորմամբ,
Ո~վ ամենաօրհնյալ ու անճառելի փառքի թագավո'ր,
Զուգաձայնությամբ ողջ երկնագումար
Փառաբանական բազմություններիդ,
Բարձունքներդ ի վեր աղաքեմ առ քեզ:

***
Երբեք ոչ մի տեղ չի հիշատակված,
Թե սրախողխողն ավազակներից աղաչել է քեզ,
Զի կարկամած էր.
Չի արձակել նա մեծիդ ետևից պաղատանքի ձայն,
Զի պապանձված էր.
Թի սևեռել քեզ արտասվաշաղ
Ու կողկողագին հայցքն աչքերի,
Զի մեղապարտ էր.
Ըչ էլ միջնորդի բարեխոսությամբ
Գթառատ կամքդ է շահել աշխատել,
Քանզի լքված էր.
Նույնիսկ ջախջախված մարմնի արյունով
Ներկված ձորձերն իր քեզ չկարկառեց
Ճորձելով ճմլել սիրտը գթածիդ,
Զի հուսահատ էր.
Ծնկների վրա, ինձպես ոտքերի
Գարչապարներով, չուղղվեց դեպի քեզ,
Քանզի անզոր էր տեղից բարձրանալ.
Երբ համարվում է, դեռևս կենդանի, մեկը կիսամեռ,
Քիչ է տարբերվում արդեն մեռածից:
Նամանավանդ որ, թեև խրատվեց մեծիդ խոսքերով,
Բարերարվեց քո գթասրտությամբ
Ու լուսազարդվեց ճաճանչով փառքիդ,
Ոչ միայն դարձյալ շարունակեց քեզ հակառակ գնալ,
Այլև հեստաբար ապստամբելով՝
Անցավ բանակն իր թշնամիների,
Դաշնակեց նրանց ու միաբանվեց ատողներիդ հետ:

***
Եթե երջանիկ դավթի սուրբ սրտի հայեցողությամբ
Անօրինությունն ու չարիքներն իր՝ գլխից բարձրացած,
Իսկ հանցանքներն ու մեղքն անկրելի
Բեռներից անգամ ծանր էր համարվում,
Հապա ուրեմն սխալմունքներն իմ
Կանցնեն հեղեղի այն ջրակուտակ ու տիեզերասույզ,
Ամենակործան հորդածուփ ծովից
Եվ կատակները բարձր լեռների կծածկեն իսպառ:
Սակայն թո’ղ փչի քամիդ քաղցրաշունչ
Որ լեռներն անգամ կարող է հալել,
Ինչպես այդ եղավ Նոյի ժամանակ,
Եվ իր զորությամբ ցամաքեցնի
Բազմակոհակ ու ջրակույտ շեղջերն
Աշխարհակործման իմ հանցանքների
Եվ լեռնակարկառ բարձրություններով դիզված մեղքերս…

***
Աղաչում եմ քեզ,բոլոր չարաչար ու տաժանելի
Տառապանքների վիշտ ու թախիծով
Լի հոգիների խնամակալիդ.
Մի’ բազմապատկեր ցավս հեծության
Եվ մի’ խոցոտիր վիրավորվածիս,
Մի’ դատապարտիր արդեն պատժվածիս,
Բազմաչարչարիս մի’ տանջիր նորեն,
Խարազանվածիս մի’ գանակոծիր,
Մի’ գլորիր ինձ, երբ ընկած եմ ես
Եվ մի’ կործանիր անօգ գայթածիս,
Ամոթահարիս մի’ ամաչեցրու,
Տագնապահարիս մի’ հանդիմանիր
Եվ մի’ խորտակիր հուսահատվածիս,
Հուզվածիս էլ մի’ խռովիր նորեն,
Մի’ ալեկոծիր բքահարվածիս,
Էլ մի’ սասանիր, երբ ցնցված եմ ես,
Մի’ հողմակոծիր արդեն մրրկածիս,
Մի’ կեղեքիր ինձ, հոշոտված եմ, տե’ս,
Արդեն ջարդվածիս էլ մի’ ջախջախիր,
Էլ մի’ բզկտիր, մորմոքված եմ ես,
Մթնածիս նորից մի’ կուրացրու,
Մի’ ահաբեկիր սարսափահարիս
Եվ խարշատվածիս էլ մի’ խորովիր,
Անկար հիվանդիս մի’ մահացրու,
Մի ծանրաբեռնիր փույլ ու տկարիս.
Մի’ ավելացրու ծանր անուրներ թիկունքիս կարկամ,
Դառն հեծեծեծանքիս՝ նորանոր ողբեր:
Մի’ վարվիր այդպես ուժգնորեն՝ հողիս, սաստկապես՝ մոխրիս,
Ահարկու՝ փոշուս, անաչառորեն՝ գոյակիս հանդեպ:
Եվ մի’ ընդհարվիր այդքան խստությամբ՝
Մեծդ փոքրիս հետ, լույսդ՝ խավարիս,
Բնությամբ բարիդ՝ ի բնե չարիդ,
Ողկույզ օրհնության անեծքի պտղիս,
Քաղցրդ էությամբ՝ համակ դառնությանս,
Փառավորյալդ անայլայլելի իսպառ անարգիս,
Նշխարդ կենաց՝ կավի զանգվածիս,
Տերդ տերերի՝ երկնային տիղմիս,
Լիությունդ անհատ՝ աղքատ ստրուկիս,
Առատությունդ աննվազելի՝
Ապավինազուրկ պազմաչարչարիս,
Բարությունդ անբավ՝ ամենաթշվառ չքավորիս հետ:
Քանզի այն ով է, որ հասած լույսին արևածագի՝
Կասկած լունենա, թե խավարի մեջ կարող է ընկնել,
Կամ մոտիկ լինելով կյանքին՝ մահանալմ
Կամ ազատության՝ և բռնադատվել,
Փրկության՝ մատնվել, նորոգման՝ եղծվել,
Կամ թե օրհնոջթյան՝ և տարագրվել,
Կամ բժշկության՝ և վիրավորվել,
Լիառատության՝ նվազել հանկարծ,
Հացի ճոխության՝ ու քաղցած մնալ,
Գետի հոսանքին՝ ծարավից այրվել,
Գթին մայրական և նենգադավվել,
Կամ աստվածային աջիդ խնամքին՝ ու զրկված մնալ:

Всякая злость происходит от бессилия. Оскорбления — это доводы неправых.
Жан-Жак Руссо
0

#6 Пользователь оффлайн   cartesius 

  • von Erebuni
  • PipPipPipPipPip
  • Смотреть галерею
  • Группа: Members
  • Сообщений: 27 979
  • Дата рег: 28-Июль 04
  • Gender:Male

Отправлено 14 Ноябрь 2004 - 07:40

Ահա ճարակող քաղցկեղի նման
Հանցանքիս վերքերն անցել են բոլոր օրինակներից
Ու տարածվելով՝ լափել լիովին անդամներս ողջ.
թիք սպեղանի, Իսրայելի պես,
Ըր դրվի անչափ իմ խարաններին.
Հիմնախարսխից ազդրերիս մինչև
Ծայրագագաթը մարմնիս շինության
Չկա այլևս որևէ առողջ
Կամ բժշկության ենթակա մի տեղ:
Լսի’ր, ողորմած, բարերար, օրհնյալ,
Եվ երկայնամիտ սրտիս այս ողորմաղերս պաղատանքներին,
Որ անձկության մեջ ուղերձում են ինձ:

***


Նայի’ր, անձկալի կյանքի հուսատու ամենատես ա’չք,
Ձավագնած սրտիս հեծեծանքների
Աղաղակներին դառն ու մեծագոչ,
… Աղաչում եմ քեզ, ջարդված, խորտակված,
Լուծված հողանյութ անոթիս նորեն,
Տե’ր, աստվածաբար վերստեղծելթվ հրաշակերտի’ր:
Ինձ, որ պատկերդ եմ, մեղքով հնացած,
Մուրաներիդ մեջ ջուլի’ր վերստին խոսքիդ հրայրքով:
Մո հանգստարան-խորանի՝ մարմնիս,
Շինվածքը խախտված, պահապան հոգուս հետ, պաղատում եմ,
Մաքրագործի’ր քեզ ի բնակության:
Չար գործերիս տեղ նույն փոխատարությամբ մի’ հատուցիր ինձ:
Արբած եմ ահա, ըստ մարգարեի, բայց ոչ թե գինով:
Քո հրամանով, ազատարար ու ամենակեցույց,
Թափի’ր, բարերա’ր, մահվան բաժակիս
Թմրաբեր մրուրն անօրինության,
Որ վերջին օրս հատուցման ժամին քոնը չքամեմ:

***
…Թեև գիտակից, սակայն, անպատշաճ,
Զարտուղի, խոտոր ճամփով ընթացա
Ու մոլերվեցի դժնդակորեն,-
Որ մեղանչում է կատարելապես ըստ ամենայնի:
Ոտնահարելով քո կամքով հաստված
Ամեն մի սահման՝ դուրս ընդոստնեցի,
Գործելով ստույգ անօրինության:
Չարագործության չափն անգետների՝ հասցրած իր լրման՝
Բազմապատկեցի ինքս էլ նյութելով նորեր տակավին,-
Թր օրինակ է իսկական դժնի հանցագործության:
Խաստեցիր, սակայն ես չսոսկացի,
Հորդորեցիր, բայց չանսացի երբեք,-
Ըր մարզ նան է ապստամբության:
Մեզ արդարություն հարդարեցիր, տե’ր,
Ինձ պատրաստեցիր լուտանք ու ամոթ.
Քեզ՝ վայելչական փառք ու մեծություն, իսկ ինձ՝ նախատինք.
Քեզ՝ քաղցր հիշատակ, ինձ՝ մաղձ, քացախված կատարելապես.
Քեզ՝ անլռելի բարեբանություն,
Իսկ ինձ՝ ողբաձայն աղաղակ ու կոծ.
Քեզ՝ օրհներգություն, երանությամբ լի,
Իսկ ինձ՝ հուսամերժ տարագրություն.
Քեզ՝ իրավունքներ արժանավայել,
Իսկ ինձ՝ դատաստան ամենավարան.
Քեզ՝ անճառելի դրվատանք ու գովք,
Իսկ ինձ՝ միմիայն մոխիր լիզելու խայտառակ պատիժ:

***
Ընտիր բարության ո~վ անկշռելի անսահմանությո’ւն,
Արդ ընդունեցիր քո ընտրյալներից
Դու քեզ արժանի ու ախորժելի կնդրուկի,
Մինչդեռ ես այստեղ, ըստ առժանիքիս,
Խտացա միայն դրա համեմատ
Բազմակրկնակի բարդված պարսավներ:
Բայց եթե այսպես անբիծներն էին նաև աղերսում,
Հապա ինձ համար, որ դժնաբարո
Բոլոր մարդկանցից խիստ վրիպեցի,
Նախատինքների ի~նչ տողեր հյուսեմ:
Անառակ վարքով մոլոր ընթացա հանց վայրենամիտ.
Շրթունքներովս համարձակվեցի
Բարբառել անվերջ երկրասեր խոսքեր.
Խենթի մոլությամբ սիրահարվեցի
Ամոթալի ու գազիր գործերին.
Նույնիսկ հոգուս գրավականի՝
Շնչառությանս տնօրեն չեմ:
Ամբարտացա փոշիս շնչավոր,
Անապածեցի կավս ձայնավոր,
Խիստ հպարտացա հողս անարգված,
Հույժ խրոխտացա մոխիրս մերժելի,
Բազուկ բարձրացրի բաժակս փշրելի:
Տարածվեցի շա~տ, շատ ավելի, քան վեհագույնները,
Սակայն ետ մղված՝ նորից ինքս իմ մեջ ներամփոփվեցի.
Բարկության բոցով ժպրհեցի ցոլալ տիղմս բանական.
Մեծամտեցի որպես մի անմահ
Ես, որ մահվան եմ ենթակա անբան չոքոտանու պես.
Գիրկս բաց արի այս կյանքի սիրուն.
Դեմքի փոխարեն թիկունք դարձրի քեզ.
Մտքիս թռիչքով մութ խերհուրդների միջոցով սլացա.
Անարատ հոգիս մարմնիս փափկությյամբ հավետ վատեցի.
Ձախ կողմից ուժգին զորություն տալով՝
Խկարացրի աջիս ուժերն ու հաղթեցի նրանց.
Հոգածությունդ իսկ տեսա իմ հանդեպ,
Ըր այստեղ գրել չեմ կարող, սակայն չպատկառեցի.
Ծայրի հավքի պես դեպի վաղեմի
Խովորությունն իմ նորից սլացա,
Ինչպես երբեմն Եփրեմի մասին ասել է Հովսեփն.
Աղոթքիս պահին նույնիսկ այս կյանքից չկտրվեցի.
Մտքիս երիվարը ոտքի կանգնած չպահեցի ես
Բանականության երասանակով.
Հին ճարիքների վրա բարդեցի նորերն ինքնաստեղծ.
Ըստ Հոբի խոսքի, իմ իսկ ձեռքերով,
Անկարկատելի մի գոգնոց դարձա.
Ըստ առակողի, անանվելի մի վիժվածքի պես,
Մարդահյամրից իսպառ ջնջվեցի…

Всякая злость происходит от бессилия. Оскорбления — это доводы неправых.
Жан-Жак Руссо
0

#7 Пользователь оффлайн   cartesius 

  • von Erebuni
  • PipPipPipPipPip
  • Смотреть галерею
  • Группа: Members
  • Сообщений: 27 979
  • Дата рег: 28-Июль 04
  • Gender:Male

Отправлено 14 Ноябрь 2004 - 07:40

Ինչպե~ս համարեմ ես ինքս ինձ մարդ,
Երբ կարգն եմ դասված տմարդների.
Կամ ինչպես պիտի բանական կոչվեմ,
Երբ հիմարությամբ իմ՝ անբանների կցորդն եմ միայն.
Ինչպես կարող եմ անվանել տեսնող
Ես, որ իմ ներքին լույսերն եմ մարել.
Եվ ինչու պիտի ունենամ համբավ զգայականի,
երբ իմացության դռներս են փակված.
Ինչով կարող եմ ցույց տալ ինձ որպես անեղծի տիպար,
երբ անձնասպան եմ եղել հոգեպես:
Նույնիսկ շարժուն ու շնչավորական
Իրավունք չունեմ ինքս ինձ կոչելու,
Թող թե հոգևոր և կամ բանական.
Անոթների մեջ անպետքագույնն եմ,
Անարգագույնն եմ որմնաքարերից,
Արհամարված եմ կանչվածների մեջ,
Վատթարագույնը՝ հրավիրյալներից:
Սուրբ Երեմիայի ասածի նման՝
Բռնված ցավերով ու տանջանքներով Երուսաղեմի՝
Ահաբեկվել ոջ սմքել եմ մահվան արհավիրքներով,
Բոլորից լքված ու անմխիթար.
խամրեցին օրերս հեծեծանքներից
Ու տարիներիս ընթացքը անվերջ հառաչանքներից,
Ըստ սաղմոսողի նվագերգության.
Զերթ ասվին՝ցեցից և փայտը՝ որդից,
Ըստ իմաստունի,
Ես էլ հալվեցի խիթերից սրտիս.
Ինչպես սարդոստյան իսպառ մաշվեցի,
Ըստ սաղմոսողի, ու դարձա խոտան.
Ըստ մարգարեի, ինչպես փութանցիկ
Առավոտվա ամպ ու վաղորդյան ցող անհետ ցնդեցի:

***
Ահա կամովին ինքս իմ հանդեպ
Եղա անձնամարտ ու մարմնակործման,
Ընդմիշտ մտախաբ ու հոգեկորույս,
Խաստիկ կամակոր, սրտաբեկ ու խենթ,
Անզգա, անմիտ ու խելացնոր,
Հայրատահայաց ու եղեռնալուր:
Բոլոր կողմորից համակ մահաբեր երկունքով լափված՝
Պիտանի ծեմ ես, տեր իմ, ոչնչով ընտիր գործերիդ:
Ողբում եմ հիմա այն որովայնը, որ ծնել է ինձ,
Այն ստինքները, որ ինձ սնեցին.
Ինչու կաթի տեղ ես չծծեցի մակառդված լեղի,
մաղցրի թոխարեն ինչպես չստացա դառը կերակուր:
Եթե ես ինքս եմ կանգնել իմ հանդեպ
Այսքան խոսքերով դժնի դատախազ,
Եվ բարկությանս սուրն է տակավին անխոնարհելի,
Երկրածիններից ով, ո~վ, կարող է ինձ ողոքել:
Պիտի ծանակեմ,ինչ կա իմ մեջ,
Պիտ պատժապարտեմ էությունս ողջ
Ոջ Քանայկոծեմ այս վնասակար գնդերը բոլոր,
Պիտի ընդվզեմ անձս խոցոտող բանակների դեմ,
Զգայությանս գլխավորների պիտի կշտամբեմ:
Մեղանչեցի ես ամեմ ինչի մեջ
Եվ ամեն ինչով, ողորմիր, գթած.
Նոր չէ, որ գտար իմ մեջ մառախուղն հանցապարտության,
Այն նույնն եմ հավետ, մեղապարտության նույն արատներով.
Այն կարկատելի ձորձերով ահա
նույն հանցավորն եմ, կանգնած քո առաջ:
Եվ դո’ւ, միայն դո’ւ, իսկապես գթած, օրհնյալ, մարդասեր,
Անայլայլելի քո ներողությամբ
Շտապեցիր ինձ փրկելու համար աջ կողմս կանգնել:

***

Տե’ր, ողորմությամբ նայիր դառնավիշտ
ՈՒ բազմավտանգ ախտ ու կրքերով տանջված պատկերիս,
Որ տարածում եմ ահա քո առաջ.
Կարեկի’ց եղիր ինձ որպես բժիշկ
Եվ ո’չ թե կանչիր դատաքննության իբրև դատավոր:
Արդարև, մեծ է ցավն ու վտանգը
Վարանումների ու տագնապների,
Երբ որ մարմինդ մեղքով է լափված,
Իսկ ինքդ դարձյալ դժնի գործերից մեկուսացված չես.
Պարավանդված է կամքդ մոլեկան ցանկություններով.
Բաղադրությունն ամբողջ զանգվածիդ
Շաղարխված է լոք կրքով մահաբեր.
Խրտիդ խորքերով զգու եմ միայն խայթերը խոցոտող.
Անհետացել է ակնկալությունն ամեն բարիքի.
Երբ որ բանական լինելով հանդերձ՝
Դասված են կարգը անասունների.
Ողջ գոյությանդ շարամանված է գազիր գարշություն.
Արտաքուստ ՝ առողջ, վիրավորված եմ սակայն ներքնապես:
Հուսահատված ես հավիտենաբար
Ծանր հանցանքներիդ հիշատակներով.
Տագնապախռով ու տարակուսված՝ նախագործածից.
Աղերսանքներիդ հստակությունն է իսպառ պղտորվել
Ու ճենճերված ես միշտ չարակասկած տվայտանքներով.
Երբ ձեռքդ մաճին՝ հետքում թողածն ես դարձյալ որոնում.
Հայացքդ թեև ուղղված է առաջ,
Ոտքերով սակայն ընկրկում ես ետ:
Էականներին լինելով հասու՝
Անէներից ես խաբված շարունակ.
Մտամարտության ժամին պարտված ես չքոտիներից:
Սրտիդ թառանչից հագագիդ ելքն է լափված հրդեհով.
Խոնավությունն է ցամաքել քիմքիդ բոլոր մասերում.
Բոլոր կողմերից պարփակված ես լոկ միգով անարև,
Ու սեղմվել է քեզ ընդհուպ հորիզոնն ակնկալության:
Երբ անտանելի տառապանքներն են աչքերիս առաջ.
Թշվառ կորուստն ես միշտ մտաբերում.
Դատակնիքն է դաժան հատուցման
Մտքիդ մատյանում արձանագրված:
Երբ բարերարի աչքն է երևում միշտ ցասումնալից.
Հողազանգվածիս դեմ զայրագնած է լույս բնությամբ.
Ահեղությունն է էի ընդհարվել
Մարդկային փոքրիկ բնությանս հետ.
Բարկությամբ է միշտ որոտում ընդդեմ մոխրիս բանական
Եվ կոշկոճում է իր արդարության
Քարերով մահվան արժանավորիս:
Երբ ու տաղանդս եմ կորցրել այստեղ անկառությամբ.
Պատվական ձիրքս իբրև անարգ բան թաղել եմ հողում.
Կքնություններիս արգասիքը ողջ
Ծածկել եմ թանձր մութով ծուլության,
Որն իբրև հեռու տարված, չքացած
Մի ճրագի լույս էլ չի երևում:
Իրավազրկված լեզուս է դարձել համր ու կարկամ.
Պապանձ են արդար դատապարտությամբ շուրթերս անհամբույր:
Հուզումնածվատ մտքերս են ցնդել.
Եվ հիմարացած՝ ո'չ հասկանում եմ օգուտը կյանքիս,
Ո'չ էլ հասու եմ բարու ընտրության:
Ընթացքիս ելքնն է չարից խափանվել,
Եվ վառարանը յուղիս լցված է հնոցի մոխրով:
Անունս է ջնջված կյանքի մատյանից,
Ու երանության փոխարեն՝ այնտեղ
Արձանագրված միայն կշտամբանք:

Всякая злость происходит от бессилия. Оскорбления — это доводы неправых.
Жан-Жак Руссо
0

#8 Пользователь оффлайн   cartesius 

  • von Erebuni
  • PipPipPipPipPip
  • Смотреть галерею
  • Группа: Members
  • Сообщений: 27 979
  • Дата рег: 28-Июль 04
  • Gender:Male

Отправлено 14 Ноябрь 2004 - 07:41

Թե զինվոր տեսնեմ, մահ եմ սպասում,
Թե պատգամաբեր՝ արհավիրքի բոթ,
Եթե գրագիր՝ կորստյան մուրհակ,
Թե օրհնապահ՝ անեծք ու նզովք,
Եթե քարոզոչ՝ ոտքերի փոշու թոթափում միայն,
Եթե անզգամ կսկիծ ու մորմոք:
Թե ջրով փորձվեմ, պիտի խորտակվեմ,
Թե դեղ ընդունեմ, պիտի մահանամ,
Եթե տեսնում եմ ինձ հասնող բարիք,
Փախուստ եմ տալիս՝ չար կասկածներով,
Թե բարձրացած ձեռք՝ կորանում նկուն,
Թե մի խրտվիլակ՝ սարսուն ահաբեկ,
Ընդոստում՝ ամեն թեթև թնդյունից
Դողում, երբ հանկարծ հրավիրվում եմ խրախճանության:
Իսկ եթե մեծիդ ես ներկայանամ, պիտի սարսափեմ,
Պիտի կարկամեմ, եթե կանչվելու լինեմ հարցումի,
Եթե իրավամբ քննվելու լինեմ, պիտի համրանամ:
Արդ, իրար վրա կուտակված այսքան
Ամենաթշվառ ու ողորմագին վիշտ-տագնապներս,
Որ զգայության խորքերում սրտիս գոյատևելով՝
Անբժշկելի ցավերով ներքուստ
Խոցոտում թ այն նետերով անտես,
Ըրոնք մշտակիր, անարտաքսելի,
Հանապազամուխ ու հարամնաց խրված հոգուս մեջ,
Ամբողջությամբ այն լցրած շարավով
Ու պատճառելով կրկնակի հարված՝
Չարաչար մահս են կանխագուշակում:
Գաղտնի, ծածկապես ներսս մթերված՝
Երկաթը պատող թարախը անվերջ տագնապում է ինձ.
Շնչառությանս միջոցին ներքուստ
Անբուժելի ու խորը վերքերի ցավեր ազդելով,
Որից նվաղած ձայնիս խարախար աղաղակները,
Արտասվախառն ու կողկողագին
Թախիծով հոգուս, իղձաղերսներով,
Այլև ինձ համար՝ ինձ հետ աղոթող՝
Երկրաստեղծ բոլոր նահատակների
Ամենանվեր ողր ու հեծությամբ՝
Այս ստորային վայրերից դեպի
Ամենահնար բարեգործիդ եմ երկինք առաքում:
Շնորհի'ր, ո~վ տեր. անդորրություն ու հանգստավետ կյանք՝
Զուր աշխատությամբ խեղճ հոգնաբեկիս,
Դո'ւ, որ համայն ես ամեն ինչի մեջ
Եվ ամեն ինչով միշտ փառաբանված:

***

Կտրվեց լարը ապրելու հույսի,
Ու ճարակվեցի ես ամբողջովին գարշ բորոտությամբ.
Երևաց չնչին պալարն սպիտակ փայլուն ու տգեղ,
Երկդիմի կերպով նախնական ախտի հետքերը կրող,
Իբրև կրկնակի անմաքրության նիշ.
Ապականությամբ լափված՝մարմինս իսպառ քայքայվեց,
Մահացավ,մեռավ Ատստծու համար.
Պարծանքի նշույլն անհետ չքացավ.
Փրկության հույսը մատնվեց փորձության. բարին խավարեց.
Կյանքի դուռն ընդմիշտ փակվեց իմ առաջ.
Ծերացավ ամեն մխիթարություն.
Մոտեցավ ատյանը դատաստանի.
Մեջս արծարվեց թույնը մահաբեր.
Խպանվան այնտեղ հարություն առավ.
Նավահանգիստը խցվեց քարերով.
Հույսի շավիղը փակվեց, կուրացավ.
Շնորհի ծածկույթն հանվեց ինձանից.
Ծայելչությունը փառքի՝ խավարեց.
Խափանվեց հանճարն առաջնորդական.
Բազմացավ փուշը կշտամբանքների.
Ծաղկեցին որթերն անօրինության.
Մեջս բորբոքվեց բոցը գեհենի.
Տաժանքի լուծը ծանրացավ վրաս.
Եվ ստրկության կապանքը պրկվեց.
Ընկավ նեցուկը հարկիս շինության.
Կործանվեց մույթը բարձրակառույցիս.
Միաբանությունն ընտանի՝ քանդվեց.
Ու տրտմեց սաստիկ սրբություն սիրող Աստծու հոգին:

***

Կյանքս այս աշխարհում նման է սաստիկ ալեծուփ ծովի,
Ուր կոհակների անդուլ, անընդմեջ դիմախուժումեվ
Տարուբերվում է, ցնցվում է հոգիս
Մարմնիս շինվածքով, ինչպես նավակում:
Եսային ևս այսպես պատկերեց
Երուսաղեմի ու Սամարայի
Անսպասելի ավերածությունն
Ու կործանումը պարսիկ հեներից,
Որն համեմատել սխալ չի լինի
Նաև հոգևոր իմ խորտակման հետ:
Քանզի մինդեռ ես անհոգ, աներկբա
Մի վստահությամբ արշավում էի,
Ճորձության միայն չնչին կասկածներ
Մտանցելով այն փոքր միջոցի պատճառով, որ դեռ
Բաժանում էր ինձ իմ հանգրվանից,
Կարծելով արդեն հասնում եմ ափին,
Ձմեռը հանկարծ, ամառ ժամանակ,
Բքաբեր հողմով վրա հասնելով՝
Իր եռալեկոծ դիմահարությամբ
Իսկույն վրդովեց հանդարտությունը:
Եվ ալիքների վայրագ բախումից նավը խորտակվեց:
Քայքայվեց սարքը թիավարության.
Ժոկվեց իր տեղից կայմը բարձրաբերձ.
Առագաստն ամբողջ իր թռչարանով
Պատառոտվելով՝ դարձավ ծվեններ անկարկատելի.
Զարդերից զրկվեց շինվածքը շքեղ.
Առասանները ձգման՝ խզվեցին.
Ցած թեքվեց գլխի դիտարանը պերճ.
Կտրվեց պարանն ապավանդակի.
Խարսխակալը քարուքանդ եղավ.
Բաժանվեցին զույգ իրար կցորդված լուծ-գերանները.
Սամիներն ուղղիչ ետ գալարվեցին.
Սուզվեց հիմնալաստ նեցուկը նավի.
Ղեկն իր կազմվածքով ջրակուր եղավ.
Նավարկությունը զրկվեց իր բոլոր հարմարանքներից.
Ողնափայտն ամուր իսկույն կոտրվեց.
Զիստն ամրապնդքղ կապարանները ջարդուձշոջր եղան.
Ավերակ դարձավ նավագոգը ողջ.
Նավախելը իր եզրաշրթերով խախտվելով՝ թռավ.
Շքեղ բազմոցներն ընկան սուզվեցին.
Վայելչակառույց վանդակապատը հիմքից կործանվեց.
Հանգստարանի գահավորակը քարուքանդ եղավ.
Տախտակամածը իսպառ քայքայվեց.
Պնդիչ գամերը դուրս թռան տեղից:
Արդյունքը դրա մնաց ինձ համար
Որպես ողբերիս հիշատակարան:
Իսկ նավարարը նավի դեմուդեմ
Ձեռքը ծնոտին դեգերում է, դառն
Արտասուքների գետեր թափելով
Եվ նշմարելով խորտակված նավի խեղճ բեկորները,
Որոնք խողխողված բանականի պես
Տարուբերվում են ալեկոծ ծովի ծփանքի վրա,
Հեծում է անվերջ ցավագին թախծով:
Ճշմարտությունից վրիպում չէ այն,
Որ հիմա բարի նավապետը իր երկնավոր զորքով՝
Աշխարհի ծովում բանական գոլիս
Խորտակված նավն է ցավագին ողբում:
Քանզի, արդարև, բարեգութ տերը,
Որպես օրինակ մարկության, լացեց
Նաև իր թաղված ազգակցի համար,
Լացեց մոլորյալ Երուսաղեմի
Այլև մոլեգնած Հուդայի վրա,
Որոնցից վերջին երկուսը կորցրին հույսը փրկության՝
Ծովում կործանված այս նավակի պես,
Sակայն մյուսը, անդնդի հատակ հասնելուց հետո,
Հույսի պարանը իր ձեռքում պահած,
Փրկչի զորությամբ հանգիստ, ապահով դուրս ելավ նորից:

Всякая злость происходит от бессилия. Оскорбления — это доводы неправых.
Жан-Жак Руссо
0

#9 Пользователь оффлайн   cartesius 

  • von Erebuni
  • PipPipPipPipPip
  • Смотреть галерею
  • Группа: Members
  • Сообщений: 27 979
  • Дата рег: 28-Июль 04
  • Gender:Male

Отправлено 14 Ноябрь 2004 - 07:42

Իսպառ ուրացած պարտքը տաղանդիս՝
Ես ապիրակս, գործերով անարգ,
Որպես արքունի գանձերի վատնիչ,
Կրկնադատ, մեծին անճողոպրեի պատասխանատու
Մի կալանավոր, փրկությունից զուրկ,
Արժանի կերպով կանգնել եմ ահա
Անխուսափելի պատժի հանդիման:
Բյուր քանքար եմ պարտք, այնինչ գրպանում չունեմ մի ունկի.
Եվ անբարեխոս փակված կապկպված դառն արգելանում,
Խավար բանտի մեջ ճաշակելով լոկ հեծեծանք ու լաց՝
Կանջվում եմ այսպես անպաշար, անօգ ու անապավեն:
Ի~նչ է մնում ինձ, թե ոչ բարբառել
Կոծ ու կսկիծով այսքա~ն ողբաձայն.
Ընտրեցի այս չափն ու վերջույթը նույն
Խորհրդավոր ու անհատնում թվով երկնյակ տասնյակի:
Բոլոր կողմերից ժանտ աղքատության հնոցն է մրրկում:
Անպատսպառ ու թշվառ, վշտաբեկ,
Ալեկոծ հոգով, միշտ ապաշնորհ ու սխալական
Մի մարդ եմ, սիրտս գրավի դրած:
Անողորմ հայցով ահա պիտ կանգնեմ դատաստանի դեմ.
Մեղքի ու մահվան անտես զենքերով
Զգայարանս է գազտնի խոցոտվում.
Փրկությունից զուրկ մի գերի եմ ես չարի բռնության.
Խաստի սուսերն է սուրսայր՝ խոցոտում էությունս ողջ:
Այժմ իսկ, ատյանի բեմը հիշելիս,
Անլույս մռայլն է կանգնում չարատես աչքերիս մեջ՝
Տարակույսներով անօգ կապկպված,
Անպաշտպան, մոլար մորմոքված այսպես գեհենի հրով՝
Մեղքի վիհերում կործանվում եմ ես աւ կոռչում անհետ:
Ունեցածս անարգ արծաթն անպիտան
Թի ընդունվելու և չի ամբարվի տերունի գանձում:
Հայացքս է պղտոր, ձեռքս անմաքուր, աննվիրական:
Բայց բեկված սրտով, մատներով դողդոջ՝ առած դարձւ հույս,
Երեսս հողին՝ պաղատում եմ քեզ, օ~ մայր Հիսուսի,
Երկնի իսկուհի~, կյանքի փրկանա'կ,
Բարեխո'ս եղիր ու մեղավորիս մաղթի'ր քավություն,
Դու, որին երկրից մատուցվում եմ միշտ
Հոտանուշ յուղեր, խնկաբուրումներ և օրհներգություն:

***
Ողբերգությանս հյուսվածքին ահա
Մի ուրիշ մաս էլ ավելացրի,
Շնորհապարգև բարերարիր նոր
Արտասուքների առատ պտուղներ ընծա բերելով:
Չափելով խորքերը իմ կորստյան՝
Որքանությունը որոշել բնավ չկարողացա.
Ջանացի հայտնել, պատմել այդ գոնե հակիրճ խոսքերով,
Սակայն լարելով ողջ արագությամբ թևերը մտքիս՝
Էության երբեք հասու չդարձա.
Եվ պարտությունն իմ բանակության
Ձեռքս առած որպես բարկության բաժակ՝
Անզորությունն այդ հոգիս ծվատող
Իբրև ճաշակում մահվան ըմպեցի:
Իսկ այշմ էլ անթիվ իմ հանցանքները
Խղճալի ձայնով երգ եմ դարձել:
Մի աներևույթ բարկ կրակարան
Բորբոքվում է մեջս անզովանալի,
Ասես թե անտես եռում են սաստիկ՝
Անշիջանելի հալոց-քուրաներ.
Թունոտ նետերի սլաքներ են խոր
Մխրճված սրտիս շտեմարանում.
Մահու տանջանքով լյարդս են խոցոտում
Խիթերը, բռնած երակները ողջ.
Երկունքի ցավն է, դուրս գալուն անզոր,
Գալարվում անել աղիքներիս մեջ.
Անմար հրայրքն է լափել մոլեգին
Երիկամներս երկու կողմերից.
Անտանելի դառն մաղձն է կոկորդիւս նախադուռն հասել.
Շնչափողիս մեջ հնչում են խռպոտ
Ու հուսակտուր ավաղի ձայներ:
Իմ իսկ էոջթյան մասերը բազում, մեկմեկու ներհակ,
Պատերազմում են անվերջ իրար դեմ.
Երկչոտությամբ ու տագնապով վարան՝
Վտանգի մեջ է այնտեղ ամեն ինչ.
Թեև հարազատ, բայց անհաշտելի ոսոխների պես
Դավաճանաբար ջարդում են իրար:
Թաղված մեղքերի գարշելի տիղմում՝
Ո'չ մեռած եմ ես և ո'չ կենդանի:
Ու պատժապարի կասկածոտությամբ՝
Հայացքս քեզ եմ ուղղել, բարերա'ր,
Որպեսզի կյանքի այս անհույս վիհից
Դուրս բերես դեպի լույսը անձկալի:

***
Ահա ընկղմվեց ու ծածկվեց անհետ
Արարածներիդ չարությունն համայն
Քո երկայնամիտ կամքի լույսի մեջ,
Ինչպես չնչին մեգն արևի տապում.
Այդ են վկայում նաև հենց այստեղ
Մեր իսկ էության հատուկ բարքերն ու կրքերն ամենքի:
Մանզի մարդկանցից այն ո~վ մեղանչեց, ու չապրեց զղջում.
Ո~վ ապականվեց՝ ու չպատկառեց.
Գարշելի դարձավ՝ ու ամոթ չզգաց.
Խխալմունք գործեց՝ ու չապաշավեց.
Այդ ո~վ կործանվեց՝ ու չհեծեծեաց.
Ո~վ գայթակղվեց՝ ու չվշտացավ.
Ժարտություն կրեց՝ ու չպապանձվեց.
Թարաչար խաբվեց՝ չցավեց սաստիկ.
Ճաշակեց լեղի՝ ու չդառնացավ.
Բարձունքւց ընկավ՝ ու րահաբեկվեց.
Կորցրած մեծության համար չսգաց.
Երանությոևւնից զրկվեց՝չլացեց.
Կողոպտվեց իսպառ փառքի շնորհից ու չհեկեկաց.
Ո~վ ինքնավնաս գործեր կատարեց՝ չանարգեց իրեն.
Մերժվեց բարձրյալից՝ ու չհառաչեց.
Սպառնալիքից Աստծո՝ չսոսկաց.
Մի հանցանքի տեղ՝ հազար չավաղեց.
Այդ ո~վ մերկացավ ձմռան օրերին՝ ու չդողդողաց.
Անօրինացավ՝ ու չկոշկոճեց խիղճը քարերով.
Իր մեծության մեջ տեսավ ստրուկին՝ ու չկսկծաց.
Չարիքներ գործեց՝ չեղավ ինքնամեծ.
Լափվեց ախտերով՝ չանգոսնեց անձն իր.
Ո~վ ամոթալի գործեր կատարեց՝ չձաղեց իրեն.
Լրբության տրվեց՝ ու չնզովեց օրն իր ծննդյան.
Ո~վ մտաբերեց իր արարքները՝ ու չխարշատվեց.
Ծածկություններն իր տեսավ՝ չխնդրեց մահ ու կործանում.
Գաղտնիքներն հիշեց՝ ու չխորովվեց.
Աներևույթներ երևակայեց՝
Եվ ամոթահար չհակվեց գետին:
Այդ ո~վ չխառնեց հեշտասիրական իր մեղքերի հետ՝
Անշիջանելի բոցը հնոցի.
Ո~վ պագշոտացավ՝ ու չպապակեց.
Կամովին գործած չարիքներն հիշեց,
Ըւ չաղոթեց իր կորստյան համար.
Անպատմելիներն՝ ու չխռովվեց,
Անտանելիներն՝ ու չվշտացավ,
Մեծամեծներն՝ ու չհալվեց իսպառ,
Ապականիչներն իր անբծության՝ ոջ չտոչորվեց.
Հիշեց հանցանքներն, որ եղան պատճառ
Իր տարագրման՝ ու չտագնապեց.
Տեսավ իր դեմքի տեսքը աղտեղի
Ու չհամարեց իրեն արժանի վերնայնի ցասման.
Ո~վ պատկերացրեց իր աչքերի դեմ
Մեկն իսկ մեղքերից կարևորագույն՝
Ու չխոցոտվեց մահվան զենքերով,
Խայտառակներից՝ չհյուսեց վայեր
Ու հեծեծանքներ հուսահատական.
Ո~վ պատկերացրեց իր աչքերի դեմ
Մեկն իսկ մեղքերից կարևորագույն՝
Ու չխոցոտբվեց մահվան զենքերով,
Խայտառակներից՝ չհյուսեց վայեր
Ըւ հեխեխանքխեր հուսահատական.
Ո~վ արքայական իր գահից զրկվեց՝
Ու չգալարվեց ջղաձգորեն.
Պերճ պսակի տեղ հող յրեց գլխին՝
Ու չգալարվեց հոգով կրկնապես.
Ո~վ պայծառաձայլ պատմուխանի տեղ
Քուրջեր հագավ միշտ՝ ու չմորմոքաց.
Ո~վ կյանքն իր կորցրեց՝ ու չերկնեց անվեջ արյուն-արտասուք.
Այդ ո~վ լուսեղեն զգեստների տեղ
Ծածկվեց խավարով՝ ու չնվաղեց.
Ո~վ չթառամեց սիրելու սգից:
Ահա չշգրիտ պատկերն իրական
Հանդիմանարխան վնասապարտիս.-
Տխուր կերպարանք, շիջած ճառագայթ,
Իսպառ ցամաքած հյութալիորթյորն,
Չորացած շրթունք, անշքացած տիպ,վշտանգած հոգի,
Այլափոխված ձայն, ծռված պարանոց:
Բնավ սխալված չէր լինի, եթե մեկն ասեր նաև՝
Անբարձրախոհ միտք ու անհպարտ սիրտ,
Պարգև խնդրելուն անիրավասու երկչոտ տառապյալ,
Աղերսանքների իրավունքից զուրկ ծարավատոչոր,
Ինքնապախարակ թափառաշրջիկ,
Արդարալլուկ մերժված սովահար,
Ինքնանահատակ նահապարտ մի հեգ,
Արժանապատիժ մի վտարանդի,
Անձնանեծ թշվառ:
Սրան օրինակ կարող են լինել
Այն փարիսեցին, որն արդարագործ
Համարեց իրեն, սակայն կշտամբեց,
Եվ մաքսավորն այն, որ ճանաչելով
Իրեն մեղապարտ՝ բարեհռչակվեց:

***
Արդ, թող ճշմարտվեն խոսքերդ, օրհնյալ,
Ողորմած, ներող Աստվա'ծ բոլորի,
Այն մեղավորի հանդեպ բազմագայթ,
Որը զղջումով դարձի էր գալիս.
Թեկուզ և լինի այդ մեղանչողի հուսկ վերջին շնչում
Կամ նույնիսկ չարիք գործելու պահին:
Մանավանդ նրա դժնի կցորդս անձնիշխական՝
Մի մարտիկ է միշտ ստության հարած, խաբող շողոքորթ,
Ըստ առակողի՝ հողմեր արածող,
Հաստողից թախչող, արսողին գերի,
Թեև համագոյ, բայց ներհակատարր՝ մոլեկան մարմնով,
Բազմաշարժառիթ ամենավարան,
Որոնց անսահման որքանությունը միայն դու գիտես:
Սակայն մեղքերին հաջորդում են միշտ
Ողբերգություններ հույժ ողորմագին ու վտահական,
Բազմավաղելի ու տաժանակոծ,
Որ գրի առած արդ մեղսատագնապ ամոթահարիս՝
Անբավ չարաչար տվայտանքների թառանչով թշվառ
Ու ողորմաղերս արտասուքներով,
Տե'ր, տարածում եմ ահա դեպի քեզ:

***
Որպեսզի իզուր կրկնաբանվելով
Խոսքս չհասնի շատախոսության
Ու ավելի ողբալի դառնա
Ասեմ՝ թշվառս նրանով իրեն
Արքայություն չէ, որ հանդգնում է խնդրել, այլ միայն
Տառապանքների քիչ թեթևություն.
Ոչ թե հույս ունի ապրել լույսի մեւ՝ ապրողների հետ,
Այլ մեռյալների հետ՝ զգայական կյանքով՝խավարում.
Եվ ոչ թե լինել բարձրյալների հետ,
Այլ ընկածների, խորտակվածների:
Հանգստի ժամին նա միշտ լինում է տանջահար, հոգնած,
Խրախճանքի մեջ՝ տխուր ու տրտում,
Դեմքով միշտ ժպտուն, բայց մտքով խոցված,
Տեսքը ծիծաղկոտ, աչքը ողբի մեջ,
Դրսից սփոփված է ձևացնում,
Բայց արտասուքը լուռ վկայում է կսկիծը սրտի:
Երկու ըմպանակ ունի ձեռքերում
Մկն արյունով լի, մյուսը՝ կաթով.
Երկու բուրվառներ կայծակնացնցուղ,
Մեկը՝ խնկաբույր, մեկը՝ ճենճահոտ:
Անոթներ՝ երկու համեմունք կրող,
Մեկը՝ քաղցրություն,մեկը՝ դառնություն.
Զույգ բաժակ՝ երկու պարունակությամբ,
Մեկը՝ արտասուք, մյուսը՝ ծծումբ.
Գավաթներ՝ բռնած մատների ծայրով,
Մեկի մեջ գինի, մյուսում՝ լեղի:
Տեսնում է բացված զույգ ներհակ դռներ,
Մեկը՝ դեպի լաց, մյուսը՝ վրիպում.
Հակառակագործ երկու հալոցներ,
Մեկն արծածում է, մյուսը՝ շիջում.
Աչքերի երկու տարբեր նայվածքներ,
Մեկում աննշան, չնչին սփոքանք,
Իսկ մյուսի մեջ դաժան բարկություն.
Բարձրացած երկու ահեղ բազուկներ,
Մեկն՝ հարվածելու, մեկը՝ մերժելու.
Մի դեմք՝ երկնակի արտահայտությամբ - տխուր ու ցասկոտ:
Մոկի փոխարեն երկու կշտամբանք,
Մեկը՝ ներկայի, մեկն՝ ապագայի.
Կարակուսելի երկու ապավեն,
Մեկը՝ “թերևս”, մյուսը՝ “գոնե”.
Նույն բերանի մեջ երկակի բարբառ,
Մեկը՝ եղկություն, մյուսը՝ խռովք.
Երկու զգացում միևնույն սրտում,
Մեկը կեղակարծ, խաբուսիկ հույսի,
Մյուսն անկասկած, ստույգ կորստյան:
Ահագնատեսիլ լրթագույն մի ամպ՝ երկու տեղումով,
Նետեր ու քարեր.
Ահեղ որոտում՝ երկու պոռթկումով,
Մեկը՝ կարկտաբեր, մեկը՝ հրացան.
Ցավագին գիշեր երկու վտանգի՝ լալու ու մահվան.
Սգի առավոտ երկու գոչյունով,
Մեկը՝ սաստելու, մեկն՝ սպառնալու.
Զույգ արեգակներ երկու ծագերից,
Մեկը՝ խավարի, մյուսը՝ կիզման:

Всякая злость происходит от бессилия. Оскорбления — это доводы неправых.
Жан-Жак Руссо
0

#10 Пользователь оффлайн   cartesius 

  • von Erebuni
  • PipPipPipPipPip
  • Смотреть галерею
  • Группа: Members
  • Сообщений: 27 979
  • Дата рег: 28-Июль 04
  • Gender:Male

Отправлено 14 Ноябрь 2004 - 07:42

Եթե մի բռունցք բարձրանա հանկարծ խփելու համար,
Կկարծի իրեն է հարվածելու,
Իսկ եթե պարզվի ձեռք պարգևաձիր
Թի ակնկալի, որ իր համար է.
Երբ պարծենում է որևէ մեկը, որ կորանում է նա,
Իսկ երբ գլուխ են վեր բարձրացնում, ընկճվում է սաստկ.
Երբ չար գործեր են հիշվում, հեծում է,
Իսկ երբ խոսվում է անարատների մասին՝ ամաչում.
Երբ խոսք է լինում հանդերձյալների մասին, դողում է.
Եթե բացահայտ որևէ մեկից օրհնանք ստանա,
Ինքն իրեն պիտի անիծի ծածուկ.
Երբ ինչ-որ մեկից գովեստներ լսի,
Պիտի կշտամբի, պարսավի իրեն,
Իսկ եթե հանկարծ նախատվի սաստիկ,
Ինքն է հաստատում, որ արժանի է.
Եթե ենթարկվի ծաղր ու ծանակի,
Կհամարի այդ սակավ հատուցում
Իր չափազանց մեծ պարտքերի դիմաց.
եթե լսի, որ իր մահն եմ ուզում,
“Այո” է ասում ու կրկնում դարձյալ.
Եթե երկքից մահվան շանթ ճայթի,
Հազիվ թե դեմքը բարձրացնի վեր.
Իր իրավունքի մատյանն է գոցված,
Հույսն արդարացման լքել է իրեն,
Ու փակ է ճամփան վստահ ընթացքի:
Եվ չէր հապաղի լինել անձնասպան,
Եթե խեղճ գերուն այն անփրկելի կորուստ չլիներ:
Արդարև, վա~յ այն մեղավոր մարդուն,
Ըստ իմաստունի հոգելից խոսքի,
Որ տարակուսված զույգ ճանապարհի վրա կկանգնի:

***

Ես, որ խոնարհված՝ երկրին կառչեցի
Եվ անասնական գետնաքարշությամբ՝
Սողալով նվաստ մի սողունի պես՝
Կամովին ինքս ինձ գամեցի կյանքին այս կորստական,
Ահա ծնկաչոք կուչ եկած մեծիդ քաղցրության առաջ՝
Փռվում եմ գետնին, որ պատկերեմ քեզ,
Թե ինչպես եմ արդ ի մահ գլորվում:
Բայց ապավինած վերստին քեզ,տե'ր,
Ասես թե կյանքի հաստատուն նեցուկ մի գավազանով,
Որ ընձյուղված է Դավթի արմատից
Եվ անճառորեն շաղկապված անեղ քո աստվածության,
Պիտի կիսովին բարձրանամ ոտքի՝
Երախտիքներից քո ամոթահար, գետնահակ դեմքով,
Աչքերս հառած քո բարձունքներին,
Խղճալի հայացք ուղղած դեպի քեզ
Ու լիճը լույսից լցրած արցունքով,
Ո~վ ողորմությո'ւն, քաղցրությո'ն համակ,
Որ կարեկից ես բոլոր վշտերին,
Հույսի պաղատանք առաքելու քեզ...

***
...Թող որ զորությամբ գթառատ սիրուդ՝ ծառայիս հանդեպ.
Որ դավանում է անունդ անձկալի,
Ձմռան բքաշունչ հողմերը փոխվեն մեղմանուշ հովի,
Խոլ մրրիկները՝ ախորժ զեփյուռի,
Ահն ու տագնապնորն այս չարակասկած՝ մեծ վստահության,
Աղետը պատժի՝ անանց բերկրության,
Վիշտն ու թախիծը՝ հոգևոր անհատ խրախճանության,
Ալեկոծությունն այս փոթորկահույզ՝ խոր խաղաղության,
Ու թևարկումներն հասցեն անվրեպ՝
Ապահով, անդորր նավահանգստի...

***
Աղաչում եմ մեծ, անփոփոխելի
Ու ամենազոր տերության հոգուդ,
Առաքի'ր, գթա'ծ, ցողդ քաղցրության,
Ներազդի'ր հոգուս և զգայության տիրակալ մտքիս՝
Օժտի'ր բազմաձիր, առատապարգև
Որ ամենալիր քո շնորքներով:
Հերկի’ր բանական անդաստանները
Իմ այս մարմնեղեն կարծրացած սրտի,
Որ կարող լինի պտղաբերելու սերմդ հոգևոր…

***
Քո աշխարհաստեղծ բերանի օրհնյալ
Շրթունքների սուրբ ու կենդանարար շիթն անձրևային,
Որպես բանալի, ցողի'ր դռներին իմ լսողության
Եվ բուժի'ր իսպառ թույնից խորամանկ, նենգ բանսարկուի:
Դու, որ ամենքին շնորհում ես ձիրք ընտիր խոսալու,
Ամենակարող ձեռքովդ օժտիր ինձ ձայնի զորությամբ,
Որ պատշաճապես տիրապետելով խոսքի արվեստին,
Չլինի հանկարծ մեր նախահոր պես,
Վայրախոսելով հանդուգն ու անկարգ,
Քո հույսից զրկված ու հաղթահարված որսողի կողմից,
Մատնվեմ լքման ու անբանության:
ԿԱրկառելով քո աջը կենսաձիր՝
Լուսավորի'ր, տե'ր, կրկին՝ խավարած ախքերը հոգուս,
Ըրպեսզի հանկարծ վիշապի շնչից
Մարած լապտերով համարձակության՝
Թստորածածկվոմ գրվանի ներքո:
Հա'ն արատներն ու չարությունն իմ ողջ,
Նետի'ր, ընկղմի'ր խորքերը ծովի,
Որ փոքր է անչափ քո աստվածային մեծության հանդեպ:
Հաստատիր հավատ ոջ վստահությու կործանվածիս մեջ,
Ըրպեսզի կոթողն հուսահատության
Ծեր չխոյանա՝ որպես ազդարար ծածուկ ախտերիս:
Բա'ց, հզո'ր, գթա'ծ, աչքերիս առաջ
Կյանքի ուսմունքը քո ամենաբույժ,
ըր կորստակա բողբոջներն իմ մեջ
Արմանից հնձես կամքիդ մանգաղով:
Պետրոսի նման,Աստվա'ծ բոլորի,
Կամեցա քայլերս ուղղել դեպի քեզ,
Խորասուզվեցի սակայն աշխարհիս
Մեղսածուփ ծովի խոլ հորձանքներում.
Հասի'ր օգնության ու սասանվածիս
Մեկնի'ր ձեռքը քո ամենակեցույց:
Քանանուհու պես աղեխարշ ձայնով
Սրտիս խորքերից պաղատում եմ քեզ.
Որպես սովատանջ ամենաթշվառ կաղկանձող մի շան՝
Քո ամենազեղ ու ճոխ սեղանի
Հացի փշրանքից բաժին հա'ն և ինձ:
Դու, տե'ր, որ եկար, որպեսզի փնտրես
Ու կյանք տաս նորից կորուսյալներին,
Փրկի'ր նյութեղեն խորանն իմ վշտոտ, դառնացած հոգու...

***
Մի մատյան եմ ես շնչավոր, լցված ներսից ու դրսից
Միայն ձայներով, ողբ ու վայրերով,
Ճիշտ Եզեկիելի տեսիլքի նման.
Քաղաք՝ անպատվար և անհամարձան,
Տուն՝ առանց ամուր դռնափակերի,
Աղ՝ տեսքով միայն և ոչ թե համով,
Ջուր՝ դառնալեղի, անախորժելի
Ծարավածներին խմելու համար,
Գետնին՝ անօգուտ երկրագործության,
Դաշտ՝ լքված, դարտարկ ու անբույս,
Կրկնամեռ խոսուն մի տունկ եմ անհույս,
Մի ճրագ՝ իսպառ մարաճ ու անլույս:
Արդ, սրա նման պիտի վերստին
Կրկնեմ բազմաթիվ ավաղումներս,
Մանզի պահված են ինձ՝ հեգիս համար
Ամոթալի ու դառն պատուհաս,
Ատամնակրճում և անհատնում լաց՝ եղկելուս աչքին,
Անողոքելի հայրական ցասում՝ դառնացած որդուս,
Մեղսամած մարմնիս՝ աննորոգելի ապականություն,
Ախտավոր հոգուն չարիք գտնողիս՝ նոր կշտամբանքներ,
Թշվառ գերյալիս՝ տագնապալից ու տարտամ տվայտանք,
Որ պիտի հասնի երկնային զորքից օրհասիս պահին,
Երբ պիտի հայնեն, թե այրվելու եմ
Ես որոմների խրձերի նման
Եվ ազդարարեն ահարկու ձայնով հուսալքվածիս՝
“Անբուժելի ես”:

Всякая злость происходит от бессилия. Оскорбления — это доводы неправых.
Жан-Жак Руссо
0

#11 Пользователь оффлайн   cartesius 

  • von Erebuni
  • PipPipPipPipPip
  • Смотреть галерею
  • Группа: Members
  • Сообщений: 27 979
  • Дата рег: 28-Июль 04
  • Gender:Male

Отправлено 14 Ноябрь 2004 - 07:43

Այս բոլոր սաստիկ անճողոպրելի փորձություններից
Լոկ դու կարող ես փրկել, տեր Հիսո'ւս,
Եվ ամենամեղ հոգուս շնորհել հանգիստ ու անդորր.
Ուստի և նայիր դու, որ քաղցր ես բոլորի հանդեպ,
Ինձ շրջափակող անզերծանելի այս վտանգներին:
Կենազեն խաչիդ սրով հաղթական
Կտրատի'ր վարմիս ցանցերը բոլոր,
ըրոնք ամենուստ պարապատե են մահապարտ գերուս.
Տո'ւր հանգստություն թյուր ընթացողիս ոտներին երեր.
Բուժի'ր հրատապ տոչորումը բորբ մահախելդ սրտիս,
Վանի'ր դիվային ու չարահնար խռովքս հանցավոր.
Թարի կենակցիս մթամած հոգու
Անձկությունն անհույս հալածի'ր անհետ.
Ցրի'ր բռնակալ մեղքիս ծխամած թանձրությունն անլույս.
Ջնջի'ր, կորցրու զազիր, թխատիխ
Ախտը կրքերիս ապականարար:
Նորոգի'ր մեծ ու հզորիդ անվան
Ժաշտելի փառքի լուսապատկերը պայծառ՝հոգուս մեջ,
Հզորացրու փայլը շնորհիդ՝
Հողազանգվածիս դիմազարդլու,
Մտատեսությամվ օժտելու համար.
Սուրբ ճաճանչումով պարզի'ր մեղսամած
Այս մռայլն ու ինձ վայելչազարդի'ր,
Որ պատկերը քո երևա իմ մեջ.
Եվ աստվածային կենսատու անեղծ
Երկնավոր լույսով ծածկի'ր եռադեմ էությունն անձիս:
Զի դու ես միայն օրհնյալ հորդ հետ՝ ի գովք սուրբ հոգուդ՝
Հավիտյանս հավիտենից, ամեն:

***
Ահա քեզ կրող երկու միաբան
Անանջատլի ոտներիդ վրա
Հրեշտակաձև դու կառուցվեցիր,
Որ միշտ կրկնաբարձ, վերասլացիկ քո բազուկներով,
Ասես թևավոր, թռիչքով միայն
Երկիրն հայրենի դիտես բարձունքից.
Ո~վ հիմա'ր, հապա ինչու կամովին գետնին կորացար
Ու միշտ երկրային հոգսերով տարված՝
Անապական վայրի ցիռերի կարգը դասվեցիր:
Ինչպես բազմաճյուղ մի կանթեղ, մարմնիդ պերճ աշտանակին
Բոլորությունը գլխիդ հաստատվեց,
Որպեսզի նրա շնորհիվ երբեք
Չօտարանալով շնորհի վսեմ օրինատիպին՝
Տեսնես Աստծուն, անանցականը իմաստասիրես:
Դրա հետ նաև ճոխացար պատվով բանականության,
Որ քեզ շնորհված բարեմասնության հաղթանակները
Անկաշկանդ լեզվով պատմես բոլորին:
Կրելով գործուն, արվեստով ձեռքեր,
Ճարտար մատներիդ շարավիզներով,
Իբրև գործակից անենապարգ աջին Աստծու,
Հմացեղությամբ՝ աստված կոչվեցիր:
Բաղադրվեցիր դու երեք հարյուր վաթսուն հոդերով,
Ի լրում պատշաճ թվի՝ դրանց հետ
Միավորելով ճանաչողական հինգ զգայարան,
Որ անքննադատ չմնա մտքիդ տեսության կողմից
Քո տեսանելի կազմը նյութեղեն,
Ուր կան անդամներ՝ հաղթ ու զորավոր,
Կան, որ գողտրիկ են, բայց պիտանի,
Ըր կարծրակերտ են, բայց զգայուն,
Կան, որ փոքրիկ են, ընտիր, պատվական,
Ինչպես նաև կան, որ կարևոր են, բայց ամոթալի:
Իսկ մեկնությունը դրա կգտնես
Նկարված քո մեջ, ա~նձն իմ եղկելի,
Ինչպես մի անեղծ արձանի վրա.
Ժամանակի տարրն ու տարին կազմող
Իրարահաջորդ օրերի թիվը,
Սահմանված ասես ինչ-որ օրենքով
Մարմնիդ մասերին համապատասխան,
Պետք է որ պահվեն անսխալ ու միշտ անայլալելի:

***
Սողոմոնն ունի իր դարձի մասին
Հույշ քսմտելի և ինքնապարսավ
Կշտամբանքներով հիշատակարան,
Որպես մարդ, որը ինքնասիրության
Աշխարհը համայն մեռցրել է իր մեջ:
Եթե մեկն ուզի տեղեկություններ առնել այդ մասին,
Ապա կգտնի “Ունայնությունք”-ում
Ու մատյաններում քահանաների
Կամ սիլոնացի Աքիայի գրքում:
Խրա մեջ ողբով իր տառապալից
Կյանքի ընթացքն է պատկերում այսպես
Անօգուտ ջանքեր, իզուր աշխատանք,
Հետամտումներ անմիտ, անհեթեթ,
Գործեր ապարդյուն, անշահ արշավանք, միտումներ խոտոր,
Ոչնչության խենթ հորձապտույտ,
Նախատելի բերք, վարկածներ անճիշտ,
Խերմեր սնոտի, անկայուն վաստակ,
Խոտելի տաժանք, ավազափուլ շենք,
Ինքնամարտ կռիվ, իր հոգու դեմ դատ,
Զրաջան քրտինք, վնասակար իղձ:
Ճանապարներ ծուռ ու կորստաբեր,
Կրթությւն-ուսում կործանարար ու մոլորապատիր,
Մշտասխալ ու թյուր տեսողություն,
Հայրաահաց աչքերի պչրանք,
Պոռնկակաերպ տեսք, ախտաբորբոք նյութ,
Դժնատեսիլ գույն, բազմատխուր գեղ,
Թանձրակուտակ ծուխ, ցնդելի շոգի,
Ավարառության ենթակա վաճառք, քանդվող տաղավար,
Անտեղի գոչյուն, ծիծաղ անառիթ,
Արհամարելի անձուկ ասպարեզ,
Ինքնավաճառ գիր, մահացու ընթացք:
Անաստված մտքեր, ճառեր ստահոդ,
Վրդովիչ զրույց, դատարկ խծբծանք, անմիտ փնտրունք,
Ցուցադրումներ ամոթանքների,
Խայտառակության բացահայտություններ,
Գալիք անարգանք,
Ցավալի գործեր, անարգ պատմութուն,հեղգության տիպար:
Ծածուկ խորպորատ, որս խավարային,
Մահագուշակ վիհ, անհատակ անդունդ,
Ոճրագործերի ընկերակցություն, հիմար բարբաջանք,
Վայր՝ դարանակալ դավադիրների,
Խարխուլ օթևան, խախտված շինություն, սասանված կամուրջ,
Ճութանցիկ տեսիլ, խաբող շողոխորթ, տմարդի մատնիչ,
Ընդդեմ բարձրյալի հակառակություն:
Խոստովանական խոսքերի բոլոր
Մասերն այս որպես կանոնադրություն
Ամենքի սրտում, որոնք զղջումով դարձի են գալիս,
Ժողովողն ինքը նախասերմանեց,
Որ չպարծենա ոչ ոք մարդկանցից
Եվ բամբասանքի նետերով զինված՝
Խոցոտի իրեն ու իր ընկերոջ.
Կռապաշտ է նա, որ ծածկված քողով՝
Ձևացնում է իրեն բարեպաշտ,
Բայց կատարում է արարչի համար անախորժ գործեր:

***
Մի՞թե երկրածին ամենապատիր
Անցավոր մեկին պաղատեցի ես,
Որ աղաղակն իմ հնչի ընդունայն.
Կամ բանականի՞ մի մահկանացու,
Ըր իմ փրկության հույսը լինի սին.
Կամ թե եղծական մի ադամորդո՞ւ,
Որը ո'չ միայն տկար է խոսքով, այլև' զորությամբ.
Ինչ-որ երկրավոր գահակալների՞ աղերս ուղղեցի,
Որոնց հետ նաև անցողիկ լինեն բարիքներն իրենց.
Հարազատ եղբո՞ր, որն ինքն է կարոտ
Փնտրելու անդորր սեփական անձին.
Հո՞րն իմ երկրավոր, որ հասած կյանքի արևամուտին՝
Կորցրած լինի գորովանք ու գութ.
Կամ թե աշխարհիս թագավորների՞ն,
Որոնք ճարտար են միմիայն մահվան ու սպանության
Արվեստների մեջ, ոչ թե կյանք տալու:
Այլ քեզ, միայն քեզ, բարերար Աստվա'ծ, օրհնյալ երկնավոր,
Որ կենդանի ես, կենդանություն ես տալիս բոլորին
Այլև կարող ես վախճանից հետո անգամ լիովին
Ու անկեղծորեն վերանորոգել:

***
Չեմ պարծենում ես, որ ամեն ինրով նախատված եմ միշտ,
Եվ անարգվածս չեմ հպարտանում,
Հուսալքվածս չեմ խրոխտանում,
Պապանձվածս էլ չեմ մեծաբանում,
Խայտառակվածս էլ չեմ ըմբոստանում,
Թշվառականս չեմ երջանկանում
Եվ ամբարիշտս չեմ արդարանում:
Ինչպես որ առանց սանձկալի ձին
Անխոտոր, անգայթ չի գնա երբեք,
Եվ աննավավար նավն ալիքներով չի սուրա առաջ,
Ինչպես արորը առանղ մաճկալի
Հերկ չի կատարի հավասարապես,
Ամոլի զույգերն առանց հոտաղի
Չեն ընթացակցի հաշտ ու համաքայլ,
Ինշպես ամպերը չեն չվում առանց հողմերի,
Եվ անժամանակ չեն ցնդում աստղերն ու չեն գումարվում,
Արեգակն առանց օդի տարրեղեն
Շրջանապտույտն իր չի բոլորում,
Այնպես էլ և ես առանց ակնարկող հրամաններիդ
Ոչ մի բան անել չեմ կարող երբեք...

***
Ինչպես եմկը, որ սաստիկ հողմակոծ,
Բազմավտանգ ու ալեծուփ ծովում
Ծեծկված, չարչրկված, լլկված ուժգնորեն՝
Քշվում ընկնում է հոսանքների մեջ վայրենահեղեղ,
Ուր տագնապահար՝ ձեռքի մատները
Ձգում է տարտամ այս կողմ ու այն կողմ,
Զերթ գարնանազայր գետերի բռնի հոսանքով մղված՝
տարվում է սակայն ակամա վազքով ու թավագլոր
Եվ խառնախռիվ, մամռոտ, տղմախառն,
Գարշահոտ, պղտոր ջրեր կուլ տալով,
Իսպառ շնչասպառ, գալարքով մահվան՝
Ի վերջո խեղդվում հորձանքների մեջ խորասուզվելով.
Ճիշտ այդպիսին եմ և ես՝ եղկելիս:
Խոսում եմ ինձ հետ, և չեմ իմանում,
Գոչում եմ, սակայն չեմ լսում ոչինչ,
Ձայն եմ տալիս ինձ, և չեմ արթնանում,
Կանչում են, սկաայն չեմ շարժվում տեղից,
Փողհարում են, և չեմ ելնում մարտի,
Վիրավորվում եմ նույնիսկ՝ չեմ զգում:
Զազիր կուռքերի նման թափուր եմ,
Բայց մտքերի ներգործությունից,
Բայց իսկությունը եղուկ պատկերիս
Այս օրինակից շատ ավելի չար,
Ատելի է ու մեղադրելի
Եվ Քրիստոսի ատյանին արժան:

Всякая злость происходит от бессилия. Оскорбления — это доводы неправых.
Жан-Жак Руссо
0

#12 Пользователь оффлайн   cartesius 

  • von Erebuni
  • PipPipPipPipPip
  • Смотреть галерею
  • Группа: Members
  • Сообщений: 27 979
  • Дата рег: 28-Июль 04
  • Gender:Male

Отправлено 14 Ноябрь 2004 - 07:43

Ինչպես մի օտար իմաստասերի
Բարվոք թվաց չար համարել մահը,
Եթե գիտակցված, հասկացված չէ այն,
Ես էլ իմ խոսքով նույնն եմ հաստատում.
Մանզի անզգա անասունի պես
Մեռնում ենք և չենք զարհուրում,
Կործում ենղ և չենք սարսափում,
Թաղվում ենք և չենք խոնարհվում,
Կարագրվում ենք և չենք տագնապում,
Եղծվում ենք և չենք ափսոսում,
Մաշվում ենք և չենք գիտակցում,
Խամրում ենք և չենք սթափվում,
Գնում ենք, չենք զգուշացնում,
Գերվում ենք ու չենք էլ զգում:
Իսկ երանելի Հոբն համարում է մարդուս մահն հանգիստ.
Ես էլ սրբի հետ նույնը կասեի,
Եթե մահացած գործերի բեռը
Այսպես ծանրացած չլիներ վրաս.
Նամանավանդ որ որոգայթը խիստ գաղտնի է, իսկ իր
հնարադիրը աննկատելի.
Ներկան անգո է, անցյալը՝ անհայտ, գալիքն՝ անստույգ,
Ես անհամբեր եմ, իսկ բնությունս՝ խիստ թերահավատ,
Ոտքերս՝ անհաստատ, մտքերս էլ՝ ցնդած,
Կրքերս՝ բռնավոր, բարքս՝ անժուժկալ,
Մարմինս ամբողջ մեղք է մակարդված, կամքս՝ երկրասեր,
Հակամարտությունն էակից է ինձ, խառնվածքս է ներհակ,
Բնակարանս կավեղեն է, իսկ անձրևներն՝ ուժգին,
Անթվելի են իմ կարիքները, պատահարներն էլ ամենագրավ,
Միտքս է չարամետ, տենչերսէ բարյատյաց,
Կյանքս՝ միօրյա, զվարճություններս՝ աննշան, չնչին,
Խաբվում են վրաս, ինչպես մանկական խաղալիքի հետ,
Աշխատությունս է իզուր, ընդունայն,
Իսկ վայելքներս՝ փուչ, երազային,
Ամբարներս լոկ ոչնչով են լի, պահեստներս՝ հողմով,
Ինքս նման եմ դարձել ստվերի,
Իսկ կերպարանքս ծիծաղելի է:
Մանզի երբ հասավ ինձ պատվիրանը, ըստ սուրբ Պողոսի,
Անպատրաստ գտավ իր համար, մեղքերն հարություն առան,
Հանդիմանվելով արդարությունից.
Այնժամ մահացա ես կյանքի համար
Եվ կենդանացա կորստյան համար:

***
Գողացան օտար խմբերը չարի
Սրտիս ու մտքիս ունեցվածքը ողջ,
Համաձայն գրքի կանխաբանության,
Որի պատճառով իսկույն սկսեց
Իմ մեջ նվազել իմաստությունը, ըստ առակողի,
Եվ ավելանա ցանկությունները դեպի անբարին:
Հոգուս աչքերը չհառեցի ես
Իմ կյանքի գլուխ սուրբ Քրիստոսին,
Որ ընթանայի ճիշտ ճանապարհով:
Կամելով գնալ ավելի ուժգին՝ թաղվեցի սաստիկ,
Անչափին ձգտել՝ իմին չհասա,
Բարձրագույններին ծառանալ հասնել՝
Նույնիսկ տեղիցս էլ գահավիժեցի,
Երկնային ուղուց անդունդներ ընկա.
Որքան ավելի վնաս կրեցի.
Զանալով մնալ անվթար, անեղծ,
Խորտակվեցի ու ջարդվեցի իսպառ,
Մաքառել նաև ձախ կողմի վրա՝ գայթեցի աջով,
Նորը ձեռք բերել՝ նախկինն էլ կորցրի.
Թնչին բաների հետևից ընկած՝
Կարևորներից զրկվեցի հավետ.
ՄԻնչդեռ ուխտն էի պահել ցանկանում, դաշնը դրժեցի,
Ծատ սովորույթից կտրվել՝ ընկա
Նոր կորստաբեր մոլորության մեջ.
Փոքրերից փախած՝ մատնվեցի ձեռքը մեծամեծերի.
Ինչ որ ես ինքս ստեղծել էի,
Չարաչար ոսոխ դարձրի իմ դեմ:

***
Սիրտ հանրախորհուրդ, բերա չարախոս,
Հայրատատես աչք, ականջ թյուրալուր,
Մահաձիգ ձեռքեր, երիկամ անձորձ.
Մոլորուղի ոտք, աներկյուղ ընթացք, խոտոր ճանապարհ,
Ծխախառն շունչ, երթ խավարային,
Մարանման լյարդ, հեղհեղուկ մտքեր,
Անհաստատուն կամք, չարիք անփոփոխ,
Բարեմասնություն՝ խախտված հիմնովին,
Տարագիր հոգի, վաճառված ավանդ:
Վիրավոր գազան, նետահար թռչուն,
Փախչող քարավեժ, բռնված հանցապարտ, ծովակուր բանդիտ,
Անպատրաստ մարտիկ, նենգավոր զինվոր,
Ցոփ սպառազեն, թուլամորթ մշակ,
Անսիրտ աղոթիչ, ստոր բեմական,
Անխունկ քահանա, անձիր վարդապետ.
Կշտամբված դպիր, ցնդած իմաստակ, տհաճ ճարտաստան:
Լպիրշ կերպարանք, անամոթ երես,անպատկառ դեմք,
Անհրապույր գույն, ծանակելի գեղ, անմարդկային տիպ,
Փչացած խորտիկ ու գարշելի համ:
Գաղձախեղդ այգի, որդնահարված որթ,
Ուտիճակեր հասկ, փշաբեր պարտեզ,
Մեղր, որ դարձել է մկների ճարակ:
Անօգ հաշմանդամ, անապարշ անհույս,
Անճար նզովյալ, անհաշտ բաժանված
Դատարկ շաղակրատ, հավամիտ գոռոզ,
Գազան ապիրատ, դժնդակ ագահ,
Սանձազերծ լկտի, անզուսպ մոլություն, անսաստ մարդասպան,
Որոմ ու տատասկ ցանող երկրագործ,
Հեք երջանկություն, մեծություն սմքած,
Բարեզարդություն՝ զրկված պերշանքից,
Տկարացած ուժ, ընկած բարձրություն,
Փառավորություն՝ արված ոտնակոխ,
Հավիտենական պատվիրանազանց, ինքնակամ սխալ:
Նենգ խորհրդակից, կամակոր տնտես,
Գժտված բարեկամ, գողամիտ հսկիչ,
Մերձավոր կծծի, ժլատ բաշխատուր, ագահ տնօրեն:
Ըղձանքներ անսեր, սիրտ անկարեկից,
Ատող բնություն, անգութ աղիքներ, անխոհեմ վարմունք,
Հոռի գազտնիքներ և ծածկություններ նզովյալ ու պիղծ,
Դիպվածներ անարգ:
Զեխ վաճառական, շվայտ շահաբար, պաշտոնյա արբշիր,
Խարդախ գաբձապետ, բանսարկու դեսպան, դռնապան քնկոտ,
Աղքատ հպարտ ու գծուծ մեծատուն,
Նենգ ատենապետ, մատնիչ պահապան, չարախոս դրկից,
Ուշացաշ բանբեր, մեղսոտ թղթատար,
Առաքյալ՝ սադրիչ ու խռովարար, տխմար բարեխոս:
Արքա տարագիր, թագավոր անպետք, կայսր հոգեկործան,
Տիրադավ իշխան,զորավար զրկող,
Խտրող դատավոր, անաշխատ ռամիկ:
Նախատողի ծաղր, բարեկամի ողբ,
Գրողի պարսավ, հանդիմանողի ամբաստանություն:

***
Հավատում եմ ես ու վկայում եմ փորձով համոզված,
Մտատեսությամբ, որով, բարերա'ր, դու օժտել ես ինձ,
Որ շատ ավելի ըղձալի են քեզ
Աղաչանքները մեղավորների,
Քան արդարների ամեն մի խնդրանք:
Քանզի մեկն անկեղծ խոստովանելով պարտությունը իր՝
Ակնկալում է լոկ շնորքը քո
Եվ գիտակցելով չափն իր բնության
Ու ճանաչելով իրեն ներքնապես՝
Որպես ինքնոգոր ախոյան, ոսոխ
Կշտամբանքներով, դառնագին ձաղմամբ
Մարտնչում է ինքն իր իսկ անձի դեմ:
Մինչդեռ մյուսը, բարեգործությանն իր ապավինած,
Ինքնաբավական մի վստահությամբ,
Մոռացած սահմանն էության մարդու՝
Առավելապես ակնկալում է պարգևներ քեզնից, քան ողորմոթյուն:
...Ուստի հառնի'ր, տե'ր, որպեսզի հանկարծ աջն հողեղենի
Չզորավորվի քոնի համեմատ,
Ջանքեր մարդկանց չհավասարվեն
Քո աստվածային ողորմության հետ:

***
Առողջ անդամներ ունեցող մարդիկ
Կարիք չեն զգում բնավ բուժվելու,
Ոչ էլ տեսնողներն՝ անհրաժեշտություն առաջնորդերի.
Ընչաշատները չեն հածում երբեք
Լիացածների դռների առաջ,
Ու չեն սպասում հղփացածները ամեն բարիքով՝
Թափթփուկներին սեղանի հացի.
Ծարքով սրբերը կարիք չեն զգում ողորմածության.
Արդ, գթա' դու ինձ, ողորմի'ր,բարձրյալ երկնավոր հզո'ր,
Ինձ՝ վարանյալիս ամենատխուր...

***
Արդ, վերոգրյալ սաղմոսին այստեղ
Ինչո՞ւ այլ մասեր չավելացնեմ մարգարեներից.
Սակայն ի՞նչ վայելք պիտի ստանամ այն կերակրից,
Որ ուտելու եմ այսքան ցավերով անզգայացած,
եվ կամ ի՞նչ օգուտ կտա սաղմոսն ինձ,
Եթե չըմբռնեմ իմաստը նրա:
Չէ՞ որ դրանով նզովում եմ ես
Միայն ինքս ինձ ու չեմ հասկանում,
Լվացվում եմ, բայց չեմ պայծառանում,
Արևն է ծագում՝ չեմ լուսավորվում,
Մեղր եմ ճաշակում ու չեմ քաղցրանում,
Ջանում եմ անդուլ՝ մնում ռեմ դատարկ,
Ձաղվում եմ անվերջ, բայց չեմ խրատվում,
Հորդորվում եմ միշտ ու չեմ սթափվում:

***
Բուսեցնում ես անշունչ ւ մեռյալ հողից դալար խոտ.
Կառավարելով՝ ընթացք ես տալիս անշարժականին.
Անարգ արգանդից կյանքի ես կոչում քեզ կերպակիցներ.
Պատանիներին տալիս աղորիք ըմբոշխնողական.
Մաքուր այտերին հեր ես ընծայում
Ու սև վարսերի սաղարթի գույնը
Զարմանագործում ձյան ճերմակության,
Ցուցադրելով, որ զորությունդ
Անցնում է ամեն սահմանից, հզո'ր.
Շրթունքների պարզ բնախոսական
Թոթովանքները, ըստ Հոբի խոսքի,
Վերափոխում ես բանական կամքի արտահայտության:
Դու սասանում ես հիմքից երկիրն ու սյուները նրա,
Հաստվածի գոյով՝ զգալ տալով մեզ,
Որ միայն դու ես անկորնչելի:
Փոխակերպում ես տարերքներն իբրև հեղհեղուկ մի բան
Եվ ապա նորից, որպես հարակա,
Վերահաստատում նույն վիճակի մեջ,
Հայտնելով, որ մեր մեղքերը բազում
Կարող ես նույնպես դյուրությամբ պահել և կամ արձակել:
Կնօրինում ես դու արուսյակի
Էությունն անշունչ, անզգա՝ ասես երասանակով,
Ցույց տալով այդպես, որ մեր բնության հակումները չար,
Դու բոլորակը անբարբառ լուսնի
Դարձնում ես մերթ սին և մերթ պատարուն,
Հուսադրելով, որպես ավետիք, այդ տեսնողներին,
Թե պարտազանք ու շնորհակորույս մարմինը նույնպես
Կարող ես բերել իր առաջնաստեղծ
Ճոխ ու պերճափայլ կատարելության:
Համայն գնդերը անխոս աստղերի,
Որպես հոտերի աննշան խմբեր,
Մերթ բաժանում ես ու մերթ ժողովում,
Դրանով ասես հույս ակնկարելով, քաղցրահայաց աչք,
Թե աղաչանքից զուրկ լեզուներին
Կարող կլինես նույնպես ողորմել:
Ծովերում, կյանքի ու մահվան միջև,
Ապահով շավիղ, ճամփա ես հարթում,
Հավաստելով, որ նաև չսպանված վտանգի պահին
Մո պաշտպանվությամբ կմնանք անգայթ.
Կաթսաների մեջ հրից եռացող ջրերի նման
Մո կամքի խոսքով կդադարեցնես
Նաև մեղքերի մրրիկը պղտոր:
Երկրին նայելով՝ սասանում ես այն,
Անբանականի միջոցով այդպես
Զգաստացնելով մտավորներիս:
Խոլ ալիքների վրա տատանվող մակույկի նման՝
Դղրդացնում ես հողազանգվածը թանձր ու անեզերք,
Հայտնելով բոլոր արարածներին, թե կաս աներկբա
Եվ քո զորավոր խոսքով ես հաստել ամեն գոյություն:
Մարմիններն անշունչ հողում ցանելով
Եվ պահպանելով այնտեղ անկորուստ՝
Վերածնում ես նորից կենդանի.
Հողին ես հանձնում եղծականը և անեղծն ստանում,
Մահացու նյութին միավորելով նշխարդ կյանքի:
Դու հրամանիդ ակնարկով միայն
Խավարն անորոշ, չնչին վայրկյանում,
Ծերափոխեցիր ամենատեսակ գոյաձևերի:
Մո մեծ զորությամբ ու կարողությամբ
Հոլովումներով օրերի՝ տարվա
Եղանակներն ես պարբերափոխում,
Ըստ ժամանակի, յուրաքանչյուրին
Տալով վայելչանքն իր բարեպահետ:
Անմռունչներին կանչում ես իբրև կենդանիների.
Բավական է լոկ, որ ազդարարես, իսկույն կընթանան:
Այդ դու ես միայն, որ հնարամիտ, անճառ արվեստով՝
Հյուսում ես իրար առավոտ ու մեգ:
Դու առաջնաստեղխ Լինելիության
Նախասկզբնական արարչությունը գործելուց հետո,
Ըստ հիացական կանխագուշակման՝ երջանիկ գրքի,
Երբ որ մարդացար, կատարեցիր նոր
Անթիվ մեշամեթ, հրաշակերտ ու փառավոր գործեր
Եվ ստեղծեցիր այլ նվիրական մի գոյացություն՝
Նախորդից անեղծ մի ուրիշ աշխարհ:

Всякая злость происходит от бессилия. Оскорбления — это доводы неправых.
Жан-Жак Руссо
0

#13 Пользователь оффлайн   cartesius 

  • von Erebuni
  • PipPipPipPipPip
  • Смотреть галерею
  • Группа: Members
  • Сообщений: 27 979
  • Дата рег: 28-Июль 04
  • Gender:Male

Отправлено 14 Ноябрь 2004 - 07:44

Շնորհի'ր կրկին ողորմությունդ լքվածիս անօգ,
Ահավոր,բարի,մարդասեր,գթած,խնամակալ,սուրբ,
Կենդանի,պայծառ,անմահ թագավո'ր,
Ազդի'ր պանծալի խաչիդ զորությամբ
Անզգայացած երիկամունքիս
Եվ հուսալքված անպտուղ սրտիս
Անդաստանների վրա ուժգորեն,
Որպեսզի հզոր ամենակալիդ
Գթառատ կամքի օժանդակությամբ
Որոտա հոգիս ու վշտագնածիս աչքերով բխի
Արտասուքների վարար վտակներ
Եվ ոռոգոլով՝մաքրի փրկի ինձ՝ քեզ ի հաճություն,
Ամենապարգև տերդ բոլորի,
Փառավորյալդ հավիտյանս,ամեն:

***

Աղբյո'ւր գթության և ողորմության,
Բարեպարգև տե'ր,որդի բարձրյալի Հիսուս Քրիստո'ս,
Գթա',խնայի'ր ու մարդասիրի'ր,
Նայի'ր վտանգիս,հայացք ձգի'ր իմ սրտաբեկության,
Թշվառությանս վրա խոնարհվի'ր,
Տե'ս տագնապներս ու տվայտանքներս անդարմանելի,
Կարեկից եղի'ր իմ կորստաբեր տառապանքներին,
Շոշափի'ր ախտերս ամենաթշվառ՝ բժշկի նման,
Քաղցրությամբ ականջ դի'ր ողորմագին հեծեծանքներիս,
Լսի'ր խորախոր անդնդից շիրիմի
Մահվան անմռունչ հառաչանքներս.
Թո'ղ ամենալուր քո լսելիքը թափանցի հյուծված
Անդամներիս ձայնը պաղատագին:
Եվ էանզի հոգին՝ կենդանությանս
Գրավականը,անապական է,
Թո'ղ որ անայլայլ լինի նաև քո սերը գթառատ.
Հեզությամբ կցորդ եղի'ր դշնդակ տկարությանս,
Մեռած պատկերիս դեմ ոխ մի' պահիր,
Դատաքննության մի' մտիր անշունչ կերպարանքիս հետ,
Խեղճ մահատանջիս վրա հարվածներ նորից մի' տեղա,
Ջարդված խեցեղեն անոթիս դեմ մի' մարտնչիր ուժգին,
Բարկություններդ մի' քարկոծիր,
Ջախջախված լվիս վրա սաստկապես դու մի' որոտա,
Անպատված հողիս վրա մի' իբրև
Ամբարհավաճի մռնչա ուժգին,
Մերժելի մոխրիս մի' կանչիր դատի,
Ցնդելի փոշուս մի' համարիր դու քեզ ընդդիմամարտ,
Տրորված տիղմիս մի' հաշվիր ոսոխ,
Եղուկ անարգիս մի' վանիր իբրև գեհենի ճարակ
Եվ բազմապատիկ այսքան խոսքերով հեգ կշտամբածիս
Դու էլ վերստին մի' հանդիմանիր:

***

Միայն թագավոր հզոր ինքնակալ,
Արարի'չ երկնի,երկրի և բոլոր
Զարդարանքների,որ կա նրանց մեջ,
Տեր Հիսո'ւս,ահա քեզ ապավինած՝
Սպասում եմ ես գալստյան փրկչիդ՝
Քո ոզորմության ակնկալիքով.
Ըտներդ ընկած՝ գարշապարներիդ հետքն եմ համբուրում,
Խոսռովանում եմ պարտությունը իմ,
Հրապարակում մեղքերս բոլոր,
Կշտամբանքներիս քարերով ծեծկվում,
Այրվում եմ սրտիս հառաչանքներով,
խոցոտվում եմ խոր խղճիս խայթերով
Ու սրտիս բոցով լափված՝ տապակվում,
Եփվում եմ ցողով աղի արցունքիս,
Երիկամներիս հրայրքով կիզվում,
Ցամաքում՝օդով հուսահավատության
Եվ նվաղում եմ հողմով դառնաշունչ,
Ցնցվում եմ վշտից ու կողկողագին հեծությամբ դողում,
Տառապում՝անլուր տվայտանքներով
Ու տատանում եմ տագնապով հոգուս,
Մրրկակոծ ծփում ու սասանվում ոմ ալեբախումից.
Մարսում եմ,երբ որ լուր է սպասվում,
Գալիքն հիշելով՝ կորչում ահաբեկ,
Ատյանի տեսքից հալվում եմ իսպառ
Ու մեռնու՝ մեծիդ սպառնալիքով:
Լսի'ր,բազմագո'ւթ,քավի'չ,մարդասե'ր ու երկայնամի'տ,
Քաղցրությո'ւն անճառ,բարեպարգև օ'ր և թի'վ տենչալի,
Քանզի կարող ես ամեն ինչի մեջ,
Կարող ես նաև շունչս փչելիս ինձ փրկագործել:

***

Լքելով բոլոր երախտիքները բարերար Աստծու՝
Հակամետ եղա չարին՝ նրա հետ
Դժգոխքի խորքը նայելու համար
Ես, անարժանս ամեն բարիքի,
Երախտամոռս անշնորհակալ,դրժողս սիրո,
Կաշկանդվածս պիրկ մեղքի թոկերով,
Խոցվածս խորքից երիկամներիս,
Որ արմավենու ծառ եմ բզկտված,
Աղարտված գինի,հեղեղված ցորեն,
Ջնջոտված մուրհակ,պատառված վճիռ,խարդախված կնիք,
Դիմափոխված տեսք,այրված հանդերձանք,
Կորած ըմպանակ,խորասուզված նավ,
Փշրված մարգարիտ,ընկղմված գոհար,
Չորացած մի տունկ,խորտակված նեցուկ,
Իսպառ փտած փայտ,եղծված մանրագոր,
Փլատակված տուն,խարխլված խորան,արմատախիլ բույս,
Յուղ՝ թափված աղբոտ հրապարակում,
Մոխրակույտերի վրա հոսած կաթ,
Դժնի մահապարտ քաջերի գնդում:
Քանզի շարունակ անձն իմ ողբալի,
Հին Բաբելոնի օրինակներով,
Երուսաղեմի հետ խրատ լսեց
Մարգարետներից, բայց չխրատվեց:
Եվ ահա, այստեղ անգոսնում գտա, այնտեղ անարգանք,
Այստեղ՝ դսրովում, իսկ այնտեղ՝ պարսավներ,
Այստեղ՝ ծանակում, իսկ այնտեղ՝ նախատինք,
Այստեղ՝ դառնութհուն, այնտեղ՝ կշտամբանք,
Այստեղ՝ վարանում, իսկ այնտեղ՝ լքում,
Այստեղ՝ հեծություն, իսկ այնտեղ՝ հառաչանք,
Այստեղ՝ կասկածներ, այնտեղ՝ իրացում,
Այստեղ՝ տագնապներ, այնտեղ՝ հատուցում,
Այստեղ՝ փորձություն, այնտեղ՝ դատաստան,
Ուր չի լինի ո'չ իրավունքի խոսք, ո'չ ձայն աղերսի,
Ո'չ օրերը՝ թիվ, ո'չ ժամանակը վածճան կունենան,
Ո'չ հուսո շավիղ կգտնես, ո'չ էլ՝ ողորմության դուռ,
Ո'չ պահապան աջ, ո'չ էլ օգնող ձեռք:

***

Ինչպե՞ս դադարի ողբերգությունս
Կամ ինչպե՞ս, Ինչպե՞ս ցամաքի հեղեղն արտասուքներիս:
Զի եթե նույնիսկ քառավտակյան
Գետերը, որոնք լայն եւ հորդահոս ծավալումներիս:
Ոռոգում են ողջ եդեմն ու երկիր՝
Լիառատ կերպով բախշված բոլորին,
Իրենց ակումքով ու հոսանքներով լցվեն աչքերս,
Դարձյալ չեն կարող մարել բոցն ահեղ անթիվ մեղքերիս:
Կամ մարգարեի ըղձի համաձայն
Գլուխս անվերջ լցվի ջրերով,
Իսկ տեսողության ճրագարաններս աղբյուրներ հորդեն,
Անզոր պիտ լինեն կործանված հոգուս
Վիշտն ու ցավերը ողբալու համար:
Ոչ էլ բանահույս ու լալկան կանանց
Բազմությունը ողջ անվերջ ջայլերով
Կկարողանաս երգի վերածել ու երգելով պատմել
Վիրավոր սրտիս ու հոգուս կսկիծն ու աղետները:

***

Իմ լինելիության օրն է նզոկված,
Եվ ոչ թե Հոբի կամ Երեմիայի,
Որոնցից մեկին նույնիսկ չարժի այս աշխարհը ամբողջ.
Ոչ թե մերժելի,այլ տոնելի է ծնունդը նրանց:
Պատշաճում է այդ անեծքն այն օրվան,
Երբ աշխարհ եկա ես՝ անարժանս լույսի,բարիքի,
Կորստյան որդիս,մահվան դրացիս,մեղքի մշակս
Եվ արբանյակս անօրինության:
Չմնացի ես հաստատ,բարերար
Կյանքի այն ուխտին,որ սահմանեցիր.
Չհետևեցի անհամացուցիչ
Ու կենդանանար քո պատվիրանին.
Չչարչարվեցի երբեք արմտիք հնձելու համար,
Որ խռովահույզ ձմեռնամուտին
Պատրաստված լինեմ կերակրվելու.
Չկառուցեցի ամրակուռ որմեր
Եվ ոչ էլ հարկիս ձեղուն ձգեցի,
Որ պատսպարված լինեմ մրրկաշունչ քոթորիկներից.
Չամբարեցի գեթ մի փոքր պաշար
Անհատում ուղին դուրս գալուց առաջ,
Կկեղեքեն ինձ չնչին մուների
Մորմոքեցուցիչ ճիրաններն անզոր:
Եթե թաքնված կուչ գամ մի խորշում շտեմարանի,
Գարշ ու աղտեղի գորտերը պիտի զզվեցնեն ինձ:
Անդաստաններում եթե ինչ-որ տեղ գտնեմ ապաստան,
Պիտի պաշարեն անթիվ տարմերը շնաճանճերի:
Մի կողմ եմ թողնում խառնիճ մարախի բանանակներն հզոր,
Թունավոր թրթուր, անշունչ թվացող այլ չքոտիներ,
Զրակարծ կարկուտ, ավերիչ եղիամ,
Որոնք մեր աչքին թեպետև անզեն, խղճուկ են թվում,
Սակայն Աստծու մի ակնկարումով՝
Այնպե~ս ուժգնորեն հարված հասցրին
Ամբարհավաճ ու գոռ փարավոնի հզոր տերության,
Որ բռնապետին հաղթելով՝ տեղից դուրս վռնդեցին:
Սրանք հոգետանջ, գաղտնի վնասող
Այն լլկանքների ու տանջանքների
Գոյաձևերն են, գաղտնի ու ծածուկ,
Որ եգիպտացի անօրենները կրեցին այնժամ:

***
Արդ որովհետև քո աստվածային հոգատար ձեռքով՝
Սիրուդ մեջ, ինչպես զտող քուրայում.
Շարունակ եռում՝ չեմ պարզվում երբեք,
Խառնվում եմ անվերջ ձուլվելու համար, բայց չեմ միանում,
Ուստի երկնավոր դու արծաթագործ.
Իմ գոյացության ամենահնար
Արվեստավոր ու ճարտարապետ իմ,
Զուր ես աշխատում, ջանում ինձ համար:
Ըստ մարգարեի հայտնի առակի,
Իմ չարությունը չհալվեց երբեք:
Եվ ահա այսպես, սաստիկ մոլեգած՝
Մի ողորմելի ու մի դիվախաբ խելագարի պես
Բարբաջում եմ միշտ հանդուգն ու անկարգ,
Որով ավելի պազմապատկում եմ պարտք ու մեղքերս,
Քան թե հաշտության մի հնար գտնում:
Եվ արդ, որպեսզի հանդերձյալների
Համար պատրաստած տանջարաններում
Դեպքերն անընտել, պատահարները անվարխ, անսովոր,
Դիպվածներն անփորձ ու անօրինակ չթվան հանկարծ,
Այստեղ մարմնիս մեջ անմոռաց պահեց
Մնացորդները նախկին անեծքի,
Որպեսզի փոքր ու անարգ տարրերին
Ընտելանալով՝ մեծին սովորենք:

Всякая злость происходит от бессилия. Оскорбления — это доводы неправых.
Жан-Жак Руссо
0

#14 Пользователь оффлайн   cartesius 

  • von Erebuni
  • PipPipPipPipPip
  • Смотреть галерею
  • Группа: Members
  • Сообщений: 27 979
  • Дата рег: 28-Июль 04
  • Gender:Male

Отправлено 14 Ноябрь 2004 - 07:44

Կան որովայնի ինքնածին ճապուկ
Խլրտուն պես-պես բոտոտ-ճիճուներ,
Աղիքների գարշ որդեր գաղտնակուր,
Հրափայլ, այրող պալար-այտուցներ,
Պզուկներ, պուտեր, բոցի պես կիզող,
Անիծներ անձև, քրտնածին, գազիր
Կակծեցուցիչ, եռքոր հարուցող ոհմակներ անարգ
Եվ հրոսակներ վայրենաբարո,
Որ ինչպես դևեր գիշերամարտիկ,
Ինչպես մենազեն ու խավարասեր գնդեր բարբարոս
Եվ արաբական խոլ ու քանասար, կատաղի գայլեր,
Կոր-կոր ընթացքով, գույնով արջնաթույր
Եվ կարիճների խայթոցների պես
Կչկնապարույր ու կռածայր կտցով,
Ասես թե դժնիկ փշերով, անվերջ
Խայթում, խոցոտում, ծծում, քամում են արյունը խոնավ
Եվ անկողնի մեջ, հանգստի մահճում
Չարչրկում, լլկում ու տանջում են մեզ:
Իսկ եթե մեկը ձեռքը մեկնի հանկարծ
Արժանի պատիժ փոխհատուցելու,
Իսկույն զգում են իրենց պատճառած վնասը մարդուն
Եվ լերկամարմին իրենց չքությամբ,
Ասես թև առած, թռչում են փութով
Ու ոստոստանելով մարախների պես՝
Փախուստ են տալիս ամեն ուղղությամբ
Եվ բազմապատիր ու նենգաբարո աղվեսի նման
Խորամանկելով՝ մտնում ծածկուծուկ,
Որպեսզի փրկվեն մահվան երկյուղից:
Այսքան չքոտի իրենց երկյուղությամբ՝
Ոչ միայն գեղջուկ, խառնիճաղանջ ու ռամիկ մարդկանց,
Այլև ահարկու և հզորազոր թագավորներին
Փախցնում, վտարում, հանում են նրանք
Դեպի բարձրաբերձ վերնահարկերը ապարանքների
Կամ թե ստիպում ապրել բացօթյա:
Քաջարի մարդիկ, որ ամբոխների վրա իշխեցին,
Որոնք տիրեցին ժողովուրդների
Ու շատ ազգերի քաղաքներ առան,
Խոստովանում են պարտությունն իրենց հաղթ բազուկների
Ասելով՝ քանզի չկարողացանք
Մենք դիմակայլ մեզնից ավելի զորավորներին
Ուստի խույս տալով՝ հասել ենք այստեղ:

***

Անպիտան եմ ես ամեն ինչի մեջ
Եվ պարսավելի՝ որքան խոսքերը զորեն ասելու.
Ես, որ նիրհում եմ, մինչդեռ արթուն եմ,
թմրում եմ, երբ որ զգաստ եմ թվում,
Բարեպաշտելիս զայրակղվում եմ
Եվ վրիպում եմ աղոթք անելիս.
Ընթացքիս պահին կանգնում եմ տարտամ,
Դեռ չարդարացած՝ նորից մեղանչում,
Դեռ չխաղաղված՝ հուզվում եմ դարձյալ,
Արշավ չսկսած, իսկույն նահանջում,
Գնալուս պահին ընկրկում եմ ետ,
Լույսն եմ պղտորում խավարի մասով,
Օշինդր եմ խառնում քաղցր համի հետ,
Բարու հինվածքին հյուսում եմ չարիք,
Ոտքի չկանգնած՝ ընկնորմ եմ կրկին:
Ծաղկում եմ, սակայն պտուղ չեմ տալիս,
Ասում եմ, սակայն չեմ անում ոչինչ,
Խոստանում եմ, բայց չեմ գործադրում,
Պարտավորվում եմ և խեմ կատարում,
Ձեռքս պարզում եմ, բայց քաշում եմ ետ,
Ձուցադրում եմ և չեմ ընծայում,
Մոտեցնում եմ, սակայն չեմ տալիս:
Վիրավորվում եմ՝ դռ չդարմանած նախկին վերքերս,
Դեռ չհաշտեցրած՝ խռովում որից:
Անիրավորեն դատում եմ դիմում
Եվ ինքս եմ դատվում արդար ու իրավ.
Գրվում եմ, սակայն ջնջվում եմ իսկույն.
Նավարկում եմ, բայց շեղվում եմ գծից,
Սկսում եմ և չեմ հասնում վերջին:
Դեռ չամրապնդված՝ խախտվում եմ դարձյալ,
Չլցված՝ նորից մնում եմ թափուր,
Այստեղ մի փոքր կարգի եմ գալիս, այնտեղ՝ քայքայվում.
Դեռ չհավաքված՝ ցրվում եմ կրկին,
Հիմքը գցում եմ, բայց չեմ ավարտում:
Մեկը՝ վաստակում, սպառում եմ բյուր,
Գանձում՝ աննշան, վատնում եմ անթիվ:
Ուրիշներին եմ խրատում, մինչդեռ ես ինքս եմ անփորձ.
Սովորում եմ միշտ, սակայն ճշմարիտ
Գիտության հասու չեմ դառնում երբեք:
Մարած չարիքն եմ արծածում նորից.
Հազիվ մի փոքր սիրտ առած՝ դարձյալ լքվում եմ անհույս.
Լարվում եմ, սակայն հենց տեղն աւ տեղը թուլանում կրկին:
Այս կարկատում եմ, այն պատառոտում
Եղինջը քաղում, տնկում եմ տատասկ:
Հազիվ բարձրացած՝ ցած եմ գլորվում.
Մտնում եմ բույնը՝ որպես աղավնի,
Բայց դուրս եմ ելնում որպես ագռավ.
Գալիս եմ ճերմակ, վերադառնում եմ լրիվ սևացած:
Քեզ դավանող եմ համարում ինքս ինձ.
Սակայն նվիրում եմ սպանողին.
Հազիվ հանդիպած թիկունք եմ դարձնում:
Մաքրվում եմ և մրոտվում դարձյալ,
Լվացվում եմ և իսկույն զազրոտում:
Դավթի կերպարանք առած՝ անում եմ գործը Սավուղի.
Շրթունքներով ճշմարտում եմ, բայց սրտովս՝ ստում:
Աջով տնտեսում, ցրում եմ ձախով.
Ձորեն ցանելիս, որոմ եմ խառնում:
Իջած բարջրագոջյն իմաստությունից՝
Դառնում եմ ես այն, ինչ որ ինքս կամ.
Դրսից առնում եմ հրեշտակի տեսք, ներքոստ՝ դիվանում.
Ոտքով հաստատվում, բայց տատանվում եմ շարունակ մտքով.
Սուտ ձևանում եմ, իրոք խոտորվում.
Կեղծում եմ արդար, սակայն գործում եմ ամբարծտություն.
Դասվում եմ կարգը հեզամիտների,
Բայց կաքավում եմ միշտ դևերի հետ:
Մարկանցից գովվում, բայց պարսավվում եմ տեսնողիդ կողմից:
Հողածիններից “երանի~”, սակայն լուսորդներից լսում եմ “ավա~ղ”.
Հաճոյանում եմ հետին ռամկին,
Ընկնում եմ աչքից մեծ թագավորիդ.
Դատավորի սուրբ ատյանը թողած՝
Աղերս եմ անում խառնիճաղանջին.
Վեհերից մերժված՝ խաժամուժների մեջ եմ սողոսկում:
Բայց իրականում ճայի գույն ունեմ.
Մոտենում եմ, որ դաշն հաստատեմ,
բայց ուխտակորույս վռնդվում եմ դուրս.
Այսօր մր մաքուր հոգեկիր եմ ես, վաղը՝ խելագար.
Թողած տեղունի պատվիրանները՝
Հետևում եմ միշտ օձի սադրանքին:
Արիանում եմ կտրիճի նման,
Կրում եմ օրվա ծանրությունները,
Բայց վարձքի ժամին մնում եմ անմաս.
Հեռվից խոսում եմ ճոռոմ ու մեծ-մեծ,
Խակայն պապանձվում ու կարկամում եմ պատասժան տալիս.
Արևածագին հարուստ եմ թվում,
Իսկ մայրամուտին դեգերում եմ ու հածում ձեռնունայն:
Ծերակույտական աթոռին բազմած՝
Ընկերակցում եմ խելահեղներին:
Ննջում եմ ահ ու տարակուսանքով,
Արհավիրքներավ զարհուրած՝ զարթնում:
Անդաստանները սրտիս հերկում եմ վատշենաբար:
Փութաջան եմ միշտ չարիքների մեջ, անառակ որդիս,
Ես՝ անվերադարձ տարագրյալս,
Մոլորս անզղջում, տրտումս անսփոփ, ինքնակամ գերիսմ
Ապականության ու մահվան ծառաս,
Անողոքելի բազմաչարչարս,
Մատնությամբ կորածս անփրկելի,
Անպատվաստելի պատառոտվածս,
Հանգած մարածս անարծարելի,
Անկազդուրելի հեգ խորտակվածս
Ու կործանվածս աննորոգելի:
Եվ եթե պետք է ասել ավելի խիստ նախատինքներ,
Կգրեմ այստեղ, կգրեմ անվերջ
Ու չեմ խնայի անօրեն անձիս,
Որ խռիվների կույտ է գեհերում այրվելու համար:
Նախանձ ծնունդ եմ, նախկին հողածին կայենի նման,
Ես էլ երկնային մի նոր Ադամի.
Եվ որպես նշան ամբաստանության
Կրում եմ իմ մեջ աշխարհում ոչ թե շնչառությունս,
Այլ նախատինքիս խոսքերը միայն:

***
Արդ, ու՞ր կարող եմ գտնել փրկություն,
Երբ սկզբնահարն հավատի անվերջ,
Հուսահատության այս անձուկ վայրում,
Իմ անգթության չարիքներն է միշտ հիշել տալիս ինձ.
Մարգարեների մեշն է անխնա
Կոշկոճում սաստիկ խոսքի քարերով.
Արին բառեփառ նիզակ ու տեգով խոցաման անուս.
Բնաջնջում է ճշմարտի պատկերն Աքարի նման.
Վեհն աստվածարյալ հարագողների վրեժին մատնում.
Կանխատեսողն է մարգարեածին
Ամաղակեցու նման սպանում արարչի առաջ.
Վատնում է բոցով իր երկնատարափ՝ նախանձորդն Աստծու.
Հնի լրումն ու սկիզբը նորի
Հեծանոցով իր հանձնում է քամուն.
Առաքյալների պետը անողոք
Կենազրկում է Սափիրայի պես.
Հոգեքննի քարոզն իսկ կենաց՝ մահ է ինձ բուրում:
Երբ անաչառ եմ իմ հանեպ նաև
Կաճառներն ամբողջ երջանիկների,
Սպառազինված վերնայնի սաստիկ հրամաններով.
Հրեշտակների հետ նաև մարդիկ,
Այս հողանգնդի ու տիեզերքի հետ տարերքները ողջ,
Անզգաներն ու շարժուններն համայն,
Որ դատապարտված ինձ անլուր լլկանք ու տանջանքների,
Ազդարարում ու պատկերում են միշտ աչքեիս առաջ
Նաև ապագան առավել դժխեմ:
Արդ, կորցրած այսպես վստահությունն ու անդորրը կյանքիս,
Ալեկոծվում եմ սաստիկ հողմածեծ
Փոթորկահույզ ու հավերժ մրրկածուփ մի ծովի նման:
Եվ եթե մեկը քննախույզ լինի ուշիմ հայացքով,
Կտեսնի անթիվ, բյուր ու անհամար
Փոքր ու մեծամեծ, բազմատեսակ ու զանազանակերպ
Խմբեր լողացող կենդանիների,
Որոնք անհատնում ամեհի վտառ ու երամներով
Եռում, զեռում են, սուրում, սլանում մարմնիս ծովի մեջ,
Ու կհաստատի ճշմարտությունը գրած խոսքերիս:

***
Սաստի'ր քո ձեռքով ալեկոշումը մրրկահույզ հոգուս,
Դադարեցրո'ւ սրտիս ծփանքի
Մոլեգին շարժման ծավալումները,
Նվաճի'ր, զսպի'ր վայրագությունը ցնդած մտքերիս:
Թող հրամանով մեծիդ խաղաղվի
Ամենավարան բուքն այս սասանող.
Ջնջի'ր, խափանի'ր իսպառ ամոթի
Մութ գաղտնիքների անդամներն ահեղ՝
Այդ երկրացենցաղ ավազակների
Բազմակերպարան ուրվականները:
Համարի'ր աղոթք մի մշտամատույց
Ողբիս մատյանի այս ողորմաղերս
Նոր տողերը, որ թախծագին ձայնով ընծայեցի քեզ.
Հա'ն անդունդների խորքերից մահվան
Եվ չքնաղ կյանքով ապրեցրո'ւ փրկված մարգարեի պես.
Ընդունի'ր սիրով խոստովանությունն իմ այս ինքնադատ
Եվ տուր սփոփանք դառը վշտերով
Ուժգին հեծեծող հուսահատվածիս:

***
...Չկա որ մի մարդ այնքան մեղավոր, այնքան անօրեն,
Այնքան ամբարիշտ, այնքան անիրավ, այնքան չարագործ,
Այնքան մոլորված, այնքան սխալված, այնքան մոլեգնած,
Այնքան խարդախված, այնքան շաղախված, այնքան ամաչած
Ու դատապարտված, որքան որ ես եմ.
Միմիայն ե'ս եմ, ու ուրիշ՝ ոչ ոք.
Ե'ս եմ համայնը, և ամենքինն է պարփակված իմ մեջ:
Ո'չ ամենևին հեթանոսները, որ անգետ էին,
Ո'չ հրյաները, քանզի կուրացանմ
Ո'չ տգետներն ու խաժամուժ մարդիկ,
Քանզի զուրկ էին իմաստությունից.
Միայն ե'ս, քանզի, որպես իմ անձին ամբաստանություն,
ծարժապետ անուն նույնիսկ կրեցի.
Կոչվեցի ռաբբի, ռաբբի, եղծելով գովեստն առ Աստված.
Անվանվեցի և բարի, եղկություն ինձ ժառանգելով.
Մարդկանցից նաև սուրբ վկայվեցի.
Երբ անմաքուր եմ Աստծո առաջ.
Դիտվեցի արդար, երբ ամբարիշտ եմ բոլոր կողմորով.
Գովասանքներով մարդկանց՝ հրճվեցի,
Որ Քրիստոսի ատյանում ձաղվեմ.
Դեռ ավազանից կոչվեցի արթուն,
Սակայն ննջեցի մահաբեր քնով.
Հսկող հորջորջում նույնիսկ ստացա օրս փրկության,
Խակայն աչքերս խակեցի ամուր զգաստության դեմ:
Ահա և այժմ՝ արդար դատաստան, հանդիմանություն,
Նոր կշտամբանք, հին դատապարտություն,
Ամոթանք դեմքի ու հոգու տագնաօ,
Քննություն՝ փոքր բաների համար,
Որ ունեն կշիռ մեծամեծերի:

***
Ողորմի'ր մահվան մեղապարտիս, տե'ր,
Կենդանի շունչս փչելու պահին,
Երբ կողկողագին բարձունքիդ հառվի հայացքս տարտամ,
Եվ տագնապահար մտքիս տեսությամբ աչքիս դեմ բերեմ
Բազմավտանգ ու անճողոպրելի,
Անխուսափելի ընթացքիս ուղին:
Երբ հարկիս երդից շավիղը ելքիս
Դիտելով՝ թշվառ կիսամեռությամբ,
Այլալված դեմքով, մատներով դողդոջ,
Կարկամ հառաչմամբ, նվաղ հեծությամբ, ձայնով կերկերուն,
Բազմատարակույս թախծալից հոգով՝
Սրտիս խորքերից իմ արարքների համար հառաչեմ:
Բայց դու կարող ես, անշուշտ, բարեգո'ւթ,
Եվ այն ժամանակ զորավորապես հրաշագործել
Ասելով ինձ, թե «Թող առողջանա խորտակված հոգիդ»,
Եվ կամ «Թող ներվեն քո մեղքերը քեզ»,
Կամ «Գնա' հանգիստ, սրբված մեղքերից»:
Իսկ այն, ինչ որ ես չպիտի հասցնեմ այնշամ պաղատելմ
Ընդունի'ր այսօր մարդասիրաբար,
Ը~վ երկայնամիտ, բազմաշնորհ ու ամենակեցույց:
Զի ես, որ այժմ այսպես պերճախոս,
խչոխտաձայն եմ, սիգաքայլ, հպարտ, բարձրապարանոց,
Այնժամ մեկնված՝ պիտ պառկեմ որպես
Անկենդան դիակ, անխոս, անլեզու,
Ձեռքերս կապված, խեղ անդամներով,
Շրթունքներս խուփ, աչքերս փակված,
Իբր անշարժ տախտակ, կիսայրված խանձող,
Անզգա արձան անբարբառ պատկեր,
Անշունչ գոյություն, խղճալի տեսիլ,
Եղկելի կերպար, ողբալի տիպար,
Ողորմելի դեմք, արտասվելի տեսք, համրացած լեզու,
Խորշակահար խոտ, թոթափված ծաղիկ,
Այլակերպված գեղ, մարած մի կանթեղ,
Սնամեջ կոկորդ, խոպանացած սիրտ,
Գոց զգայարան, ցամաքած աղբյուր,
Թալկացած մարմին, նեխած որովայն,
Քանդված տաղավր, ջարդոտված ոստեր, մասնատված հոդեր,
Կտրատված մի ծառ, սղոցված արմատ, բարձիթողի տուն,
Հնձած անդաստան, արմատախիլ բույս,
Մոռացված պահեստ, օտար բարեկամ,
Թաղված գարշություն, մերժվախ ատելի,
Խափանված արգելք, անարգված կմախք,
Որպես անպիտան դարձած ոտնակոխ,
Մի արիքավոր այլոց մաղթանքին,
Որոնք թշվառիս հավատքի ձայնով՝
Հառաչախառն ու արտասվացող
Աղերսի երգերուղղելով մեծիդ բարեգթության՝
Բարձունքներն ի վեր պիտի տարածեն:
Նրանք զղջումով պիտի նվագեն
Դարձս դեպի քեզ, որը օրհնում եմ,
Խաչիդ փրկարար նշանը, որը երկրպագում եմ,
Ճշմարտությունը հարության, որին ես հավատում եմ,
Հայտնությունը քո սուրբ փառքի, որը բարեբանում եմ,
Ահեղությունը դատաստանիդ որ խոստովանում եմ,
Կշտամբությունը խոսքերիդ, որից զարհուրում եմ,
Ուղեկցությունը սուրբ հոգուդ ինձ հետ, որը պաշտում եմ,
Մկրտությունը օծումիդ, որը ես համբուրում եմ,
Թագավորելը քեզ հետ տեր Հիսո'ւս, որ պաղատում եմ:
Արդ, թեև լքվեց, մերժվեց, վերացավ, փախավ, սլացավ,
Ու բաժանվելով՝ զրկվեց այս կյանքից գոյակցությունս,
Բայց քո պարգևած հույսը պահվում ՝
Որպես մնայուն ու անջնջելի հիշատակաչան:

Всякая злость происходит от бессилия. Оскорбления — это доводы неправых.
Жан-Жак Руссо
0

#15 Пользователь оффлайн   cartesius 

  • von Erebuni
  • PipPipPipPipPip
  • Смотреть галерею
  • Группа: Members
  • Сообщений: 27 979
  • Дата рег: 28-Июль 04
  • Gender:Male

Отправлено 14 Ноябрь 2004 - 07:45

Տե'ր ամենայնի, արքա' երկնավոր,
Ամենքի համար ամեն ինչի մեջ միշտ երկայնամիտ,
Անքնին որդի' կենդանի Աստծու,
Այնտեղ իսկապես պետք է ողորմել,
Ուր չքացե է լիովին ամեն ակնկալություն.
Այն ժամանակ է բարեգործել պետք,
Երբ տեսությունն է մտքի խափանված.
Այնժամ պետք է միշտ մարդասերլինել,
Երբ տկարության վտանգը իսպառ
Տիրապետում է ներսից ու դրսից
Այն ժամանակ է լինում հարկավոր
Բժշկությունը սրբազան ձեռքիդ,
Երբ բոլորովին տեղի է տալիս կենդանությունը
Մարդու էության բոլոր մասորում.
Այնտեղ պետք է միշտ օգնության հասնել,
Ուր չկա ելքի որևէ հնար:

Всякая злость происходит от бессилия. Оскорбления — это доводы неправых.
Жан-Жак Руссо
0

Страница 1 из 1
  • Вы не можете создать новую тему
  • Тема закрыта

1 пользователей читают эту тему
0 пользователей, 1 гостей, 0 скрытых

Like!



иконка Недавние обновления статусов

  • СолнЫчка - фото
    СолнЫчка
      Сум, ксерокс паспорта отправь им, пусть уже упокоятся )))
    Сегодня, 03:26
  • Bagirka - фото
    Bagirka
      Но кто пригласил и с какой формулировкой? :p
    Сегодня, 02:33
  • SUM - фото
    SUM
      Опять меня приглашают в Баку на конференцию. Что делать? Может уже съездить?
    Сегодня, 02:29
  • cartesius - фото
    cartesius
      Претендентов на Нобеля ежегодно пара сотен.
    Сегодня, 11:37
  • Larasha - фото
    Larasha
      Cепник, читала "Цинковые мальчики" об Афгане
    Сегодня, 09:12
  • Книксен  - фото
    Книксен
      не читали, но слышали о ней, как о журналистке)
    Сегодня, 08:33
  • CEPNYC - фото
    CEPNYC
      Кто-нибудь читал белорусскую писательницу Светлану Алексиевич? Она была претендентом на Нобелевскую по литературе.
    Сегодня, 07:10
  • tolerant - фото
    tolerant
      Я бы сказал пару слов .. но останусь верным своим принципам про страну двух гейдаров,Евро 2020 ,убийц, погромщиков и бакинской нефти.
    Сегодня, 01:26
  • Alexandre Rodrigues - фото
    Alexandre Rodrigues
      Я люблю тебя жизнь и надеюсь что это взаимно!( Воскресенье никогда не любил ,но любил субботу это так к слову)
    Окт 27 2014 01:18
  • Monica - фото
    Monica
      Guten Abend!
    Окт 26 2014 12:35

иконка Сегодняшние рекордсмены по количеству сообшений

  1. Фото
    Dedo  (25)
  2. Фото
    Bagirka  (23)
  3. Фото
    cartesius  (21)
  4. Фото
    Арарат  (20)
  5. Фото
    Тико  (17)
  6. Фото
    amnesiya  (15)
  7. Фото
    Джиокки  (14)
  8. Фото
    Sashiko  (10)
  9. Фото
    Noi  (9)


Mini Calendar


Октябрь 2014

  П В С Ч П С В
иконка 1 2 3 4 5
иконка 6 7 8 9 10 11 12
иконка 13 14 15 16 17 18 19
иконка 20 21 22 23 24 25 26
иконка 27 28 29 30 31


No watched items

иконка Избранное

  • Вы не наблюдаете ни за одним разделом


Rambler's Top100 Яндекс цитирования